ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռն ու կործանիչը վթարի են ենթարկվել Հարավչինական ծովում

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղղաթիռն ու կործանիչը կիրակի կես ժամվա տարբերությամբ վթարի են ենթարկվել Հարավչինական ծովում առանձին պլանային գործողությունների ժամանակ, անձնակազմի բոլոր անդամները փրկվել են։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմը, գրում է CNN-ը։

Ռազմածովային ուժերը հետաքննություն են սկսել ռազմավարական ջրերի վրա տեղի ունեցած երկու միջադեպերի պատճառների վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վթարներն անվանել է «շատ անսովոր» և բարձրացրել վառելիքի հետ կապված խնդրի հնարավորությունը։

«Նրանք կարծում են, որ դա կարող է վատ վառելիքը լինել։ Մենք կպարզենք, թաքցնելու բան չկա»,- ասել է Թրամփը։

Ռազմածովային ուժերը սոցիալական ցանցերում հայտնել են, որ MH-60R Seahawk ուղղաթիռը կործանվել է տեղական ժամանակով 14:45-ին՝ «USS Nimitz ավիակիրից պլանային գործողություններ իրականացնելիս»։ Ռազմածովային ուժերը հայտնել են, որ որոնողական-փրկարարական խմբերը փրկել են անձնակազմի երեք անդամների։ Շուրջ 30 րոպե անց վթարի է  ենթարկվել նաև F/A-18F Super Hornet կործանիչը։ Ռազմածովային ուժերը հայտնել են, որ անձնակազմի երկու անդամներն էլ կատապուլտացվել են և անվտանգ կերպով վերականգնվել։

F/A-18-ն այս տարի Ռազմածովային ուժերի կողմից կորցրած 60 միլիոն դոլար արժողությամբ կործանիչներից առնվազն չորրորդն է։

Մի քանի կառավարություններ պնդում են, որ Հարավչինական ծովի որոշ հատվածներ գտնվում են կենսականորեն կարևոր տարածքում, որը սահմանակից է Չինաստանին և Հարավարևելյան Ասիայի մի քանի երկրների, սակայն Պեկինը պնդում է, որ գրեթե ամբողջ ռազմավարական ջրային ուղին իրենն է՝ անտեսելով միջազգային դատարանի որոշումը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Չինաստանն ամրապնդել է իր տարածքային պահանջները՝ վիճելի կղզիներում և խութերում ռազմական կայաններ կառուցելով։ ԱՄՆ-ը պնդում է, որ Չինաստանի պնդումները և ռազմական ներկայությունը սպառնում են նավարկության ազատությանը և ջրային ուղիներում ազատ առևտրին։

ԱՄՆ ուժերը պահպանում են ներկայություն տարածաշրջանում՝ Չինաստանի ինքնիշխանության պահանջներին հակազդելու և Վաշինգտոնի դաշնակիցներին ու գործընկերներին աջակցելու համար։

Այս վթարները տեղի են ունեցել Թրամփի՝ Ասիա կատարած դիվանագիտական ​​​​շրջագայության ընթացքում, որտեղ նա, ինչպես սպասվում է, այս շաբաթ կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ՝ հիմնականում առևտրին նվիրված բանակցություններ վարելու համար։

ԱՄՆ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը կիրակի հայտարարել է, որ ԱՄՆ-ը շրջանակային առևտրային համաձայնագրի է հասել Չինաստանի հետ՝ թուլացնելով լարվածությունը Թրամփի և Սի Ցզինպինի միջև երկար սպասված հանդիպումից առաջ։

Լրատվամիջոցը նշում է, որ գարնանը Կարմիր ծովում ԱՄՆ  ռազմածովային ուժերը կորցրել էին ևս երկու F/A-18, որոնցից մեկը ընկել էր ավիակիրից, իսկ մյուսը՝ ա խնդիր ուներ վայրէջքի համակարգի հետ։ Մեկ այլ ինքնաթիռ վթարի էր ենթարկվել Վիրջինիայի ափերին օգոստոսին՝ ուսումնական թռիչքի ժամանակ։

Աշխարհի ամենամեծ ռազմանավերից մեկը՝ USS Nimitz-ը, ԱՄՆ-ի ամենահին ավիակիրն է, և, ինչպես սպասվում է, այն կհանվի շահագործումից հաջորդ տարի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի