Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահը, մեկնելով Ասիա, նախագահական ինքնաթիռում լրագրողներին հայտնել է, որ կցանկանար հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ ԿԺԴՀ առաջնորդն ավելի վաղ ևս չէր բացառել նրանց նոր հանդիպումը, որը, եթե կայանա, կլինի արդեն չորրորդը։ Նախորդ հանդիպումները չէին բերել Վաշինգտոնի ցանկալի արդյունքին՝ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման հարցում, փոխանցում է BBC-ն։

«Այո, կցանկանայի։ Եթե ցանկանում եք, կարող եք դա փոխանցել, ես բաց եմ հանդիպման համար», -ասել է Թրամփը՝ հավելելով, որ իր «արտակարգ լավ հարաբերություններ» ունի Կիմի հետ։

Մալայզիա, Ճապոնիա և Հարավային Կորեա իր այցի ընթացքում Թրամփը հանդիպելու է մի շարք համաշխարհային առաջնորդների հետ, այդ թվում՝ Չինաստանի նախագահի։ Շրջագայությունը տեղի է ունենում մաքսային պատերազմի ֆոնին, որը այս տարի սկսել է ԱՄՆ նախագահը, այդ թվում՝ Չինաստանի նկատմամբ։

Թրամփը հայտարարել է Չինաստանից ներկրվող ապրանքների վրա լրացուցիչ 100% մաքսատուրքեր սահմանելու մասին։

Թրամփը արդեն հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ և մտել պատմության մեջ՝ որպես ԱՄՆ առաջին պաշտոնավարող նախագահ, ով ոտք է դրել Հյուսիսային Կորեայի տարածք։ 2019 թվականի հունիսի 30-ին ղեկավարները ձեռք են սեղմել ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև գտնվող ապառազմականացված գծի վրա։

Նրանց առաջին հանդիպումը կայացել է Սինգապուրում՝ 2018 թվականի հունիսի 12-ին, որի ընթացքում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները ստորագրել էին համատեղ փաստաթուղթ։ Այն ժամանակ Փհենյանը պարտավորվել էր ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին՝ Վաշինգտոնի կողմից անվտանգության երաշխիքներ ստանալու փոխարեն։ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ գագաթնաժողովը տեղի էր ունեցել Հանոյում՝ 2019 թվականի փետրվարի 27-ին։