ՀՀ ԱԽ քարտուղարը Բահրեյնում կմասնակցի տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը կմեկնեն Բահրեյն՝ մասնակցելու Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին (Մանամայի երկխոսություն 2025)։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝

1. Բահրեյնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող տարածաշրջանային անվտանգությանը նվիրված 21-րդ համաժողովին (Մանամայի երկխոսություն 2025) մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին և անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանին 2025
թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ, իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Միքայել Ավետիսյանին հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ գործուղել Բահրեյնի Թագավորություն (Մանամա)։

2. «Ռասմուսեն Գլոբալ Քընսալթինգ ApS» ընկերության կողմից կազմակերպվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին (Բահրեյնի Թագավորությունից), անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Կոնստանտին Ղազարյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին (Բահրեյնի Թագավորությունից) 2025 թվականի նոյեմբերի 2-3-ը ներառյալ գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)։

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել պատվիրակության անդամների գործուղման (գիշերավարձը՝ փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա) ծախսերի հատուցումը։

4. Ընդունել ի գիտություն, որ Բահրեյնի Թագավորություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝
ապահովել գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»,- ասված է որոշման մեջ։