ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Շողակաթ»-ի եթերազրկմանը վերաբերող օրինագիծը

Լուրեր

02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
02.11.2026 | 13:15
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:10
Ալինա Չարաևան մեծ առաջընթաց է գրանցել WTA-ի դասակարգման աղյուսակում
02.11.2026 | 13:00
Խորհուրդը պատրաստ չէ Սահմանադրության տեքստի համար պատասխանատվություն կրել, ԱՆ-ի կողմից կհրապարակվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:55
Ուժայինները կգան ԱԺ` Շաքիում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցերին պատասխանելու
02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
Բոլորը

ԱԺ-ն երկրորդ ընթցերմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում է  «Շողակաթ» հեռուստաալիքի եթերազրկմանը։

Նախագծի հեղինակները՝ ՔՊ-ական պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, առաջարկում են գործող օրենքով նախատեսված հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի։ Ըստ էության, այս նախագիծը ենթադրում է «Շողակաթ» հեռուստաալիքի փակում։ 

Օրինագծի հեղինակները նշում են, որ հեռուստաալիքին պետբյուջեով հատկացված գումարներն անարդյունավետ են ծախսվել։ 

Նշենք, որ Հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը»՝ որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։ Պատգամավորները կարծում են, որ հանրային երեք հեռարձակող ունենալն առաջացնում է որակի հետ կապված խնդիրներ։ 

Հիշեցնենք, որ «Շողակաթի» հարցը ՔՊ-ականների օրակարգում էր դեռևս 2024 թվականի բյուջեի կատարողականի և 2025-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։ ՔՊ-ական Ծովինար Վարդանյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարում էր՝ արդյո՞ք կա մեկը, որ կասի՝ «Այ, գնամ միացնեմ «Շողակաթ»-ը, հեսա կարևոր բան եմ նայելու էնտեղ»։ 

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հիմնադրել է Մայր Աթոռը և հանդիսանում է հիմնական ֆինանսավորողը ու գույքի սեփականատերը։ Հանրային հեռարձակողի խորհուրդն այս ալիքին պատվիրում է հոգևոր-մշակութային հաղորդումներ։ Հավելենք նաև, որ «Շողակաթ»-ի շուրջ ՔՊ-ականների քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Տավուշի թեմի արդեն նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողություններ սկսեց։ 

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով միակ հոգևոր-մշակութային հեռուստաալիքի դեմ իրականացվող գործողությունները։

Մանյա Պողոսյան