Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցը դարձել է հոկտեմբերի 9-ին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կայացած զրույցի շարունակությունը։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը և Ալիևը քննարկել են միջազգային և տարածաշրջանային իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ պետությունների ղեկավարները համաձայնել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են նաև իրենց հանձնառությունը՝ շարունակելու առևտրատնտեսական կապերը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը։

«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք ակտուալ հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պուտինն է զանգահարել Ալիևին։

Նշվում է, որ պետությունների ղեկավարները հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև էներգետիկայի և տրանսպորտի ու լոգիստիկայի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հարցում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավիճակի մի շարք ասպեկտների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի