«Կտեսնենք վեց ամսից». Թրամփը՝ Պուտինի հայտարարության մասին, որ պատժամիջոցները չեն ազդի ՌԴ տնտեսության վրա

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ իր կողմից սահմանված պատժամիջոցների ազդեցությունը տեսանելի կլինի վեց ամսվա ընթացքում, գրում է Meduza-ն։

«Ես ուրախ եմ, որ նա այդպես է կարծում։ Կտեսնենք, թե ինչ կլինի վեց ամսից»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստանի տնտեսության վրա։

Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփի կողմից սահմանված «բավականին լուրջ» պատժամիջոցները ճնշում կգործադրեն Ռուսաստանի վրա և վնաս կպատճառեն նրան, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Նախօրեին Պուտինը, մեկնաբանելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները, հայտարարել էր, որ սահմանափակումները «էական ազդեցություն չեն ունենա երկրի տնտեսության վրա»։

«Իրեն ոչ մի հարգող երկիր երբեք որոշումներ չի կայացնում ճնշման տակ»,- հավելել է նա։

Հոկտեմբերի 16-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց էին ունեցել, որից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Բուդապեշտում կհանդիպի Ռուսաստանի առաջնորդի հետ։ Սակայն հոկտեմբերի 23-ին Թրամփը հայտարարել է, որ չեղարկում է հանդիպումը։

Պուտինն իր հերթին լրագրողներին ասել է, որ Թրամփը «ավելի շուտ խոսել է հանդիպումը հետաձգելու», քան այն չեղարկելու մասին։

ԱՄՆ ֆինանսների նախարարություն էլ հայտարարել էր Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք Թրամփի նախագահական ժամկետի ընթացքում առաջինն են։ Ռուսաստանի երկու խոշորագույն նավթային ընկերությունների՝ «Լուկօյլը» և «Ռոսնեֆտը» ներառվել են պատժամիջոցների ցանկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի