Համատարած գաղտնալսում են, մեր անձնական կյանքի իրավունքը խախտված է․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Հիմա համատարած գաղտնալսում է իրականացվում, մեր անձնական կյանքի իրավունքն ամբողջությամբ խախտված է։ Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Յուրաքանչյուրս գիտենք, որ մեզ գաղտնալսում են։ Միայն չգիտեմ՝ մեր երեխեքին էլ են գաղտնալսում, թե չէ։ Վերջերս հրապարակվում է մի ձայնագրություն սրբազաններին, սրբազաններից մեկի մասնակցությամբ և գործ չի հարուցվում բուն գաղտնալսման դեպքի առիթով, այլ գործ է հարուցվում այդ գաղտնալսման ներքո ստացած ինֆորմացիայի առիթով»,- նկատեց նա։

Անդրադառնալով եկեղեցու նկատմամբ հետապնդումներին՝ նա ընդգծեց, որ կարևոր է հասկանալ, թե ինչու են դրանք տեղի ունենում։

«Այս մարդիկ 2018 թվականին իշխանության գալուց հետո սելֆիներ էին անում կաթողիկոսի հետ, տարբեր եկեղեցական արարողությունների էին մասնակցում, մեկ տարի առաջ եկեղեցու բացման ու օծման արարողության էին մասնակցում, և իրենք խնդիր չունեին կաթողիկոսի հետ։ Այն բամբասանքները, որ տարածված էին մեր հասարակության մեջ՝ դուք չէի՞նք լսել 18 թվականին, 19-ին, 20-ին։ Թե՞ այդ ամենը տեղի ունեցավ ճիշտ այն ժամանակ, երբ կաթողիկոսը Բեռնում խոսում էր Արցախի ժողովրդի իրավունքների մասին, վերադարձի իրավունքների մասին, գերիների մասին։ Սկսել են խոսել բացառապես այն ժամանակ, երբ ադրբեջանական պատվեր է իջեցվել, հայկական ամենակարևոր ինքնությունը պահպանող ինստիտուտներից մեկը վերացնել, սա է մոտիվը, «ինչու»-ի պատասխանն այս է»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան