ՌԴ-ն և Ուկրաինան զոհված զինծառայողների մարմիններ են փոխանակել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանը 1000 զոհված զինծառայողի մարմին է վերադարձրել Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ռազմագերիների հետ վերաբերմունքի համակարգող շտաբը, փոխանցում է Meduza-ն։

«Ռուսական կողմի տվյալներով՝ մարմինները պատկանում են ուկրաինացի զինծառայողներին։ Իրավապահ մարմինների քննիչները, Ներքին գործերի նախարարության փորձագիտական ​​հաստատությունների հետ համատեղ, շուտով կանցկացնեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները և կնույնականացնեն հայրենադարձված մարմինները»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Ռազմագերիների հետ հարցերով խորհրդարանական համակարգող խմբի ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Շամսաիլ Սարալիևն իր հերթին ՌԲԿ-ին ասել է, որ հայրենադարձման գործընթացի շրջանակում ռուսական կողմին զոհված զինծառայողի 31 մարմին է վերադարձվել։

Կառավարամետ Shot տելեգրամ ալիքի փոխանցմամբ՝ փոխանակումը տեղի է ունեցել Բրյանսկի մարզում։

2025 թվականի մայիսին Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ ուղիղ բանակցություններ էին անցկացրել Ստամբուլում։ Այս բանակցություններից հետո կողմերը համաձայնել էին փոխանակել 18-ից 25 տարեկան ծանր վիրավոր զինվորների և գերիների, ինչպես նաև փոխանցել զոհվածների մարմինները։ Այդ ժամանակից ի վեր Մոսկվան և Կիևը գերիների ավելի քան 20 փոխանակում են իրականացրել։

Վերջին անգամ կողմերը զոհվածների մարմիններ են փոխանակել սեպտեմբերի 18-ին. Ուկրաինային վերադարձվել է 1000 զոհված մարմին, իսկ Ռուսաստանին՝ 24։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի