Կրամատորսկում ռուսական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով ուկրաինացի լրագրողներ են զոհվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ուկրաինական Դոնեցկի մարզային վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտարարել է, որ Freedom հեռուստաընկերության լրագրողներ Ալյոնա Գուբանովան (Գրամովա) և Եվգենի Կարմազինը զոհվել են «Լանցետ» անօդաչու թռչող սարքի հարվածից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանի լայնածավալ ներխուժման առաջին օրերից նրանք լուսաբանել են տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ պատմելով ճշմարտությունը թշնամական հանցագործությունների, խաղաղ բնակիչների տարհանման և մեր պաշտպանների պատմությունների մասին։ Նրանք աշխատել են Դոնբասի ամենաթեժ կետերում և միշտ առաջինն են եղել ամենուր»,- գրել է տարածաշրջանային վարչակազմի ղեկավարը։

Freedom հեռուստաալիքը հաստատել է այս տեղեկությունը, նաև հավելել, որ հատուկ թղթակից Ալեքսանդր Կոլիչևը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Freedom-ը հաղորդում է, որ հարձակման ժամանակ լրագրողները գտնվել են բենզալցակայանում՝ մեքենայի մեջ:

Ուկրաինայի զանգվածային տեղեկատվության ինստիտուտի տվյալներով՝ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի սկզբից ի վեր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է 114 ուկրաինացի լրագրող։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի