Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին, ինչպես նաև Խարկովին, Սումիին․ տուժածներ կան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսական զորքերը հոկտեմբերի լույս 23-ի գիշերը հարվածներ են հասցրել Կիևին, Խարկովի և Սումիի մարզերին։ Current time-ի փոխանցմամբ՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է յոթ մարդ, որոնցից հինգը բուժաշխատողներ են։

Կիևի Պոդոլսկի շրջանում հրդեհներ են բռնկվել երեք բնակելի շենքերում, պայթյունի ալիքը վնասել է տարբեր հասցեներում գտնվող մի քանի շենքերի պատուհանները, մեքենաներ են այրվել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ մասամբ փլուզվել է բարձրահարկերից մեկի տանիքը և երկու բնակարանները, իսկ հինգհարկանի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, բիզնես կենտրոն է վնասվել։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության ստորաբաժանումներից մեկի հրամանատար Յուրի Չիստիկովը մահացել է Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանում հրդեհը մարելիս: Գործակալության տվյալներով՝ ռուսական ռազմական ուժերը կրկին հարված են հասցրել փրկարարների աշխատանքի ժամանակ: Եվս հինգ փրկարար վիրավորվել է։

Սումիի շրջանում էլ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով վիրավորվել են երկու երկաթուղային աշխատողներ։ Նրանցից մեկը՝ 35-ամյա տղամարդ, հոսպիտալացվել է, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։

Հավելենք, որ հոկտեմբերի լույս 22-ի գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարված էին հասցրել Ուկրաինայի 10 շրջաններին։ Կիևում հարձակման հետևանքով զոհվել էր երկու մարդ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ 29 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա, վիրավորվել է, հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի