Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհեր և վիրավորներ կան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսական զորքերը Կիևին զանգվածային հարված են հասցրել։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 19-ը, այդ թվում՝ հինգ երեխա, գրում է Current time-ը։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Դնեպրովսկի շրջանում 16 հարկանի շենք է վնասվել, վեցերորդ հարկի բնակարաններն այրվել են։ Այդ շենքում հայտնաբերվել է երկու զոհի մարմին։ Դարնիցկիի շրջանում հրդեհվել են 17 հարկանի շենքի հինգ հարկերը, ինչպես նաև երկհարկանի ոչ բնակելի շենք։ Դեսնյանսկի շրջանում էլ վնասվել է 10 հարկանի շենքի ճակատային մասը, ինչպես նաև այրվել է մեքենա և գազատար։

Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկը հայտնել է, որ ռուսական զորքերը հարձակվել են էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Շրջանում էլեկտրաէներգիայի արտակարգ անջատումներ են մտցվել։

«Հարձակման հետևանքով Բրովարի շրջանում երկու մասնավոր տներ հրդեհվել են։ Վնասվել է նաև բենզալցակայանի ճակատային մասը։ Հնարավոր է՝ մարդիկ լինեն Պոգրեբի գյուղի վնասված տներից մեկի ներսում։ Փրկարարներն աշխատում են դեպքի վայրում։ Երկու մարդ վիրավորվել է»,- գրել է նա։

Օդեսայի մարզի Իզմայիլ քաղաքում ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներում։ Զապորոժիեում էլ անօդաչուների հարձակման հետևանքով վիրավորվել է ինը մարդ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական հարձակման հետևանքով Ուկրաինայում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա, 17 վիրավոր կա։

«Ռուսաստանի դիվանագիտության մասին խոսքերը ոչինչ չեն նշանակում, քանի դեռ ռուս ղեկավարները լուրջ խնդիրներ չեն ունենում։ Եվ դա կարելի է իրականացնել միայն պատժամիջոցների, երկարաժամկետ ջանքերի և մեր բոլոր գործընկերների կողմից համակարգված դիվանագիտության միջոցով»,- գրել է նա իր սոցցանցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի