Հասարակությունն այդպես էլ չhավատաց, որ «27»-ը  իրագործեցին «մի խումբ ռոմանտիկներ»՝ ինչ-որ մի միջակ լրագրողի ղեկավարությամբ. Տիգրան  Հակոբյան

Լուրեր

15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանի հետ

 -Պարոն Հակոբյան, ողբերգական դեպքերից  անցել է 19 տարի և յուրաքանչյուր հոկտեմբերի այս օրը մարդիկ ասում են, որ «27»-ը պե՛տք է բացահայտվի, վերջին տարիներին արդեն իներցիայի ուժով: Սակայն այս տարելիցը մյուսներից տարբերվում է նրանով, որ Հայաստանում իշխանափոխություն է եղել, և նոր իշխանությունը հայտարարել է, որ բացահայտվելու են «Հոկտեմբերի 27»-ը և «Մարտի 1»-ը:

-Այո, անցել է գրեթե 20 տարի, և  հասարակությունը բավարարված չի «27»-ի գործի իրավական հանգուցալուծումովԳրեթե 20 տարի է՝ չի հավատում, որ նման գործողությունները՝ ԱԺ զինված ներխուժում, իշխանության գլխատում, կարող էին իրականացնել «մի խումբ ռոմանտիկներ»՝ ինչ-որ մի միջակ լրագրողի ղեկավարությամբ: Եվ այսքան տարի մարդիկ կրկնում էին, որ մինչև իշխանությունները չփոխվեն, «27» -ի գործը չի բացահայտվելու: Եվ քանի որ սպանդը կատարողները  կրում են իրենց պատիժը, ապա «բացահայտում» ասելով՝ ի նկատի  են առնվում պատվիրատուները, ստվերում մնացած կազմակերպիչները։

Սակայն, կարծում եմ, որ իշխանության փոփոխությունը, անգամ՝ այսքան արմատական, հեղափոխության տեսքով,  դեռ  բավարար պայման չէ, որպեսզի գործը բացահայտվի ժողովրդի «ուզածով»: Կարող ենք ենթադրել, որ «27»-ի գործը միգուցե  նորից վերաբացվի՝ նոր քննության ուղարկվի, կրկին հարցաքննվեն Հունանյան եղբայրները, վկաները, ուսումնասիրվեն հանցագործության հետ կապված  դրվագները,  բայց կրկնեմ՝ դա բավարար պայման չէ, որպեսզի այդ գործը բացահայտվի պատվիրատուների, կազմակերպիչների առումով: Իհարկե, «27»-ն ուներ իր շահառուները՝ կային քաղաքական ուժեր, անհատներ, ֆինանսատնտեսական խմբավորումներ, որոնք միայն շահեցին ահաբեկչությունից: Դեմիրճյան-Սարգսյան տանդեմը լուրջ խոչընդոտ էր կրիմինալի, կոռուպցիոն-օլիգարխիկ համակարգի համար, որը վերջնականապես ձևավորվեց և  իշխանությունն իր ձեռքը վերցրեց այդ  տանդեմի ոչնչացումից հետո: Այդուհանդերձ, շահառու դեռ չի նշանակում կազմակերպիչ, դեռ չի նշանակում՝ պատվիրատու: Ոչ ոք չի կարող բացառել, որ ահաբեկչությունը կարող էին կազմակերպել հզոր տերության հատուկ ծառայությունները,  և Հունանյանը կարող էր լինել  նրանց ազդեցության գործակալը։ Չի բացառվում նաև, որ պատվիրատուն, կազմակերպիչն ու իրագործողը միավորվեցին այդ նույն հանցավոր խմբում: Ոչի՛նչ չի բացառվում: Տեսեք․ Ջոն Քենեդու սպանությունը հետաքննող  ԱՄՆ հատուկ հանձնաժողովը եկավ եզրակացության, որ սպանությունը պլանավորել և  կատարել է Հարվի Օսվալդը, և  ոչ մի վարկած, որ նրա թիկունքում ամերիկյան կամ սովետական հատուկ ծառայություններն էին,  չապացուցվեց: Անցել է 55 տարի, բայց սոցհարցումների համաձայն՝ ամերիկացիների 70 տոկոսը չի հավատում ԱՄՆ նախագահի սպանության պաշտոնական վարկածին: Համոզված եմ, այսօր, ողբերգության տարելիցի օրը,  նորից տասնյակ վարկածներ կհնչեն, բայց իրական պատկերը չգիտենք և հնարավոր  է՝  և չիմանանք:

-Նշեցիք, որ քրեական ու օլիգարխիկ համակարգերը ձևավորվեցին հենց 99-ից հետո, սակայն ի՞նչ կասեք այն պնդումների մասին, որ Հայաստանն իր ինքնիշխանությունը սկսեց կորցնել հենց «27» -ից հետո: Օրինակ՝ գործարքներ, որոնք հնարավոր չէին Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի կենդանության օրոք, արցախյան հարցով ինչ-որ տարբերակներ։

Կողմնակից չեմ նման կտրուկ ձևակերպումների,  որ, այ,   հենց ա՛յս թվականից,  ա՛յս գործչի հեռացումից հետո սկսվեց Հայաստանի ինքնիշխանության կորուստը: «Ինքնիշխանությունն» ինքնին տարբեր ու շատ տարողունակ մեկնաբանություններ ունի․ մեկի համար արտասահմանյան ներդրողին կոնյակի գործարանի վաճառքը ազգային աղետ է, մյուսի համար ռուսական բազայի գոյությունը Հայաստանի ինքնիշխանության ամրապնդում է: Նաև  ասեմ, որ  «ինքնիշխանության» սահմանումն ու չափորոշիչները գլոբալիզացիայի այս ժամանակաշրջանում վերանայվում են ողջ աշխարհում: Այս համատեքստում կընդգծեի մեր երկրի շահերի, անվտանգության  պաշտպանությունը: Վարչապետ Վազգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունների կազմում մասնակցել եմ տարբեր ձևաչափերի բանակցությունների այստեղ, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում,  և  Վազգենի  հետ լինելով բոլոր իր բանակցային գործընթացներին,  կարող եմ վստահեցնել, որ նա «ատամներով» էր պաշտպանում մեր երկրի շահերը։ Վազգենը  հաճախ կրկնում էր, որ  Հայաստանը  որբ երեխա չի, որի գլուխն ով ցանկանա՝ խուզի: Ուստի,  կարող եմ ենթադրել, որ Հայաստանի շահերը ոտնահարող մի շարք  գործարքներ, ասենք՝  «Գույք՝ պարտքի դիմաց»-ը, էներգետիկայի,  կապի ոլորտում մի երկրի մենաշնորհները  միգուցե  չլինեին, եթե Վազգենը ողջ լիներ: Բայց պատմությունը չի սիրում  թեական ժամանակի օգտագործում…

-Ձեր հոդվածներում, գրառումներում մշտապես նշում եք, որ ահաբեկչությունը Հայաստանում, փաստորեն, շարունակություն ունեցավ  1999 թ.-ից  հետո:

-1999-ից հետո կարծում էի, որ  Նաիրի Հունանյանի ահաբեկչության հետևանքները պետք է որ  հակաթույն հանդիսանան հասարակության համար, զզվանք հարուցեն  քաղաքական բռնության  նկատմամբ: Սակայն մենք ականատեսը դարձանք, որ  նույն այդ  բռնությունը կրկնվեց  2016-ի հուլիս-օգոստոսին, երբ զինված խումբը գրավեց պահակային ծառայության գունդը, պատանդներ վերցրեց, արյուն թափեց:  Հունանյանի խմբի  և կուսակցություն դարձող այդ զինված խմբի  գործողությունների միջև զուգահեռները շատ հստակ են․ երկուսն էլ զենք բարձրացրեցին հանուն արդարության և ժողովրդին դիմեցին ապստամբելու կոչով։  Ցավոք, մեր  հասարակության մեջ շատ են մարդիկ, որոնք  համարում են, որ բռնությամբ կարելի է հաստատել օրինական  ու արդար հասարակարգ, իշխանություն և արդար նպատակներ իրագործել։ Հուսով եմ, որ ապրիլյան այս ոչ բռնի հեղափոխությունը հասարակությանը  ցույց տվեց, որ միայն բռնությունը բացառելով է հնարավոր իրականացնել դրական փոփոխություններ:

-Դուք վարչապետ Վ.Սարգսյանի մամուլի խոսնակն էիք,  հիշո՞ւմ եք 99-ի «27»-ը,  Վազգեն Սարգսյանի հետ վերջին հանդիպումը, մանրամասները։

– Մանրամասները հետաքրքիր չեն: Ասեմ միայն,  որ այդ օրն առավոտյան վարչապետն ինձ առաջարկեց  չգնալ  իր հետ Ազգային ժողով՝ կառավարության հետ հարցուպատասխանի և մնալ աշխատասենյակում, պատրաստել թեզեր  Չինաստանի պետական լրատվական գործակալությանը հարցազրույց տալու համար: Հետևում էի ռադիոյով հարցուպատասխանին իմ աշխատասենյակում, լսեցի կրակոցներն ու հայհոյանքները, շտապեցի ԱԺ: Այնտեղ մինչև լուսաբաց փորձում էի կազմակերպել տեղեկատվական հոսքերը դեպի հայկական և  արտասահմանյան մամուլ: Հետո  ծանր օրեր և  ամիսներ էին, քանի որ ոչ միայն հզոր պետական գործիչ կորցրեցինք, այլ նաև անձամբ լավ ընկեր կորցրեցի:

Բայց այս ամենն այլևս  պատմություն է, անցյալ, որը պետք է հաղթահարվի այսօրվա աշխատանքով, հզոր, բարեկեցիկ  և մրցունակ պետության ստեղծումով: Կարծում եմ՝  դա Վազգենի պատգամներից մեկն է:

Անի Սահակյան