Հայտնի է, թե երբ կհրապարակվեն Ադրբեջանական ավիաուղիների օդանավի վթարի հետաքննության արդյունքները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում վթարի ենթարկված ադրբեջանական AZAL-ի Embraer-190 օդանավի վթարի հետաքննության արդյունքները կարող են հրապարակվել Ամանորից հետո։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ Կանատ Բոզումբաևը, որը գլխավորում է ողբերգությունը հետաքննող պետական ​​հանձնաժողովը։

«Հետաքննության համար նորմատիվ ժամկետը շուրջ մեկ տարի է, գուցե, մի փոքր ավելի երկար։ Աշխատանքները շարունակվում են»,- խորհրդարանում ասել է Բոզումբաևը։

Օգոստոսի սկզբին Բոզումբաևը հայտարարել էր, որ Ղազախստանը մի քանի ամսից կներկայացնի «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավի վթարի վերաբերյալ վերջնական զեկույցը։ Միևնույն ժամանակ, պաշտոնյան հայտնել է, որ օդանավի ավիոնիկայի մոդուլն ուղարկվել է Միացյալ Նահանգներ՝ ուսումնասիրության։

2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում վթարի էր ենթարկվել «Ադրբեջանական ավիաուղիների»՝ AZAL-ի J2-8243 չվերթի Embraer 190AR ուղևորատար օդանավը։ Դրանում եղել է 67 մարդ՝ 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Վթարի հետևանքով զոհվել է 38 մարդ, 29-ը՝ ողջ մնացել։ Աղետի պատճառը, ըստ ադրբեջանական կողմի, ռուսական հակաօդային հրթիռային հարվածն է եղել։

Հիշեցնենք, որ Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը AZAL-ի օդանավի կործանումը կապել էր երկնքում ուկրաինական ԱԹՍ-ների առկայության հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի