Շիրակի մարզում կարկուտից տուժած 3 համայնք կստանա դրամական աջակցություն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից Շիրակի մարզում կարկուտից տուժած 3 համայնք՝ Առափին, Սառնաղբյուրը և Նահապետավանը, կստանան դրամական աջակցություն: Սրանք այս տարի կարկտահարությունից ամենաշատ տուժած համայնքներն են:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայկական Կարմիր խաչի ընկերության Շիրակի մասնաճյուղի գործադիր տնօրեն Սամվել Մադոյանը: «Այս համայնքների բոլոր բնակիչները կստանան դրամական աջակցություն՝ յուրաքանչյուրը 50 շվեյցարական ֆրանկին համարժեք ՀՀ դրամի չափով: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, տվյալ համայնքներին աջակցելու նպատակով, դիմել էր Աղետների արձագանքման ֆեդերացիայի ֆոնդին և ստացել դրական պատասխան: Գումարը կտրամադրվի բանկի միջոցով»:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը սա Հայկական Կարմիր խաչի ընկերության միակ ծրագիրը չէ որ այս պահին իրականացվում է Շիրակում. Շիրակի մարզում կազմակերպությունը բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ տարբեր ուղղություններով: Մասնաճյուղի գործադիր տնօրեն Սամվել Մադոյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով դրանք, առանձնացրեց «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը, որը ուղղված է տարեցների, հաշմանդամություն կամ քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց համար սոցիալ – առողջապահական տնային խնամքի մոդելի ներդրմանը, ինչպես նաև համայնքներում ակտիվ ծերացման քարոզչությանը: Այս ծրագիր ընդգրկված է 60 շահառու: «Ծրագրի առաջին բաղադրիչը՝ Համայնքային ինտեգրացված տնային խնամք այս պահին իրականացվում է միայն Գյումրի քաղաքում:

Ծրագիր ընդգրկված շահառուները ստանում են բուժական օգնություն և տնային խնամք»,-նշեց պատասխանատուն հավելելով, որ եթե այս շահառուները սպասարկվում են անվճար, ապա նպատակ կա առաջիկայում ծրագիրն ընդգրկել նաև այն շահառուներին, ովքեր պատրաստ են ծառայության դիմաց վճարել:

Ծրագրի երկրորդ բաղադրիչը՝ առողջ ծերացում՝ իրականացվում է մարզի 5 համայնքում՝ Ամասիա, Սպանդարյան, Արթիկ, Փանիկ, Նոր Կյանք և Հոռոմ: Բոլոր համայնքներում արդեն կան նախաձեռնող խմբեր: Կազմակերպությունը Շիրակում իրականացնում է նաև «Անհետ կորածների ընտանիքների սատարում», «Աղետների կառավարում» և այլ ծրագրեր