Ֆրանսիայի ևս մեկ թանգարան է կողոպտվել

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ֆրանսիայի Լանգրե քաղաքի հյուսիսարևմտյան մասում գտնվող «Դենի Դիդրոյի լուսավորության տուն» թանգարանը թալանել են։ Հոկտեմբերի 20-ի առավոտյան թանգարանի աշխատակիցները, աշխատանքի ժամանելով, հայտնաբերել են, որ մուտքի դուռը կոտրված է, իսկ ոսկե և արծաթե մետաղադրամներով լի ապակե ցուցափեղկը կոտրվել է, գրում է Meduza-ն։

Հանցագործները գողացել են թանգարանում ցուցադրված մետաղադրամներից մի քանիսը։ Խոսքը մետաղադրամների հավաքածուի մասին է (1633 արծաթե և 319 ոսկե), որոնք հատվել են 1790-1840 թվականներին և հայտնաբերվել 2011 թվականին թանգարանի շենքի վերականգնման ժամանակ։

Թանգարանի մյուս ցուցանմուշները մնացել են տեղում։

Քաղաքապետարանը հայտարարել է, որ իրավապահ մարմիններն անմիջապես տեղեկացվել են միջադեպի մասին։ Թանգարանի աշխատակիցներն այժմ գնահատում են գողացված մետաղադրամների ճշգրիտ թիվը։

Հավելենք, որ այս թանգարանի կողոպուտը տեղի է ունեցել Փարիզում Լուվրի կողոպուտից մեկ օր անց։ Դիմակավորված հանցագործները կայսերական հավաքածուից գողացել էին ինը ցուցանմուշ, այդ թվում՝ Նապոլեոնին և նրա կնոջը՝ Ժոզեֆինային պատկանող զարդեր։ Գողացված իրերի ընդհանուր արժեքը կազմում է 88 միլիոն եվրո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի