Ես չեմ ուզում ժամանակ վատնել․ Թրամփը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Լուրեր

28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:52
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ հավասարվել է 1993-ի արդյունքին
28.06.2026 | 15:38
Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ արագ հանդիպման իր ծրագիրը հետաձգվել է, քանի որ չի ցանկանում, որ այն լինի «ժամանակի վատնում»։ Սա Թրամփի՝ Ուկրաինայում պատերազմը լուծելու ջանքերի վերջին շրջադարձն է, գրում է France 24-ը։

Բուդապեշտում կայանալիք հանդիպումը հետաձգելու որոշումը, որի մասին Թրամփը հայտարարել էր անցյալ շաբաթ, կայացվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի միջև երկուշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։

«Ես չեմ ուզում զուր հանդիպում ունենալ։ Ես չեմ ուզում ժամանակ վատնել, այնպես որ՝ կտեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Թրամփը։

Լրատվամիջոցը նշում է, որ Թրամփի տատանումները, հավանաբար, թեթևացում կբերեն եվրոպացի առաջնորդներին, որոնք  Պուտինին մեղադրում են դիվանագիտությամբ ժամանակ ձգձգելու մեջ՝ փորձելով մարտադաշտում դիրքեր գրավել։ Առաջնորդները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը, հայտարարել են, որ դեմ են Ուկրաինային խաղաղության դիմաց ռուսական ուժերի կողմից գրավված տարածքները հանձնելուն ստիպելու ցանկացած փորձի, ինչպես վերջերս առաջարկել էր Թրամփը։ Նրանք նաև ծրագրում են առաջ մղել Ուկրաինայի պատերազմական ջանքերը ֆինանսավորելու համար սառեցված ռուսական միլիարդավոր դոլարների ակտիվներն  օգտագործելու ծրագրերը՝ չնայած նման քայլի օրինականության և հետևանքների վերաբերյալ որոշ կասկածներին։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները վերջին անգամ հանդիպել են Ալյասկայում օգոստոսին, բայց հանդիպումն առաջ չի մղել Թրամփի կողմից գրեթե չորս տարի առաջ սկսված պատերազմը դադարեցնելու ձգձգված փորձերը։

Կրեմլը, կարծես, չի շտապում Թրամփի և Պուտինի հանդիպմանը։ Երեքշաբթի Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հանդիպումից առաջ «անհրաժեշտ է նախապատրաստություն, լուրջ նախապատրաստություն»։

Թրամփն էլ ենթադրում է, որ հանդիպման վերաբերյալ որոշումները կկայացվեն առաջիկա օրերին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է ամրապնդել Ուկրաինայի դիրքերը՝ ԱՄՆ-ից հեռահար Tomahawk հրթիռներ փնտրելով, չնայած Թրամփը տատանվում է այն հարցի շուրջ։

«Մենք պետք է վերջ դնենք այս պատերազմին, և միայն ճնշումը կհանգեցնի խաղաղության»,- տելեգրամում գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ Պուտինը վերադարձել է դիվանագիտությանը և անցյալ շաբաթ զանգահարել է Թրամփին, երբ հավանական էր թվում, որ կարող են օգտագործվել Tomahawk հրթիռներ։ Ըստ նրա՝ «երբ ճնշումը մի փոքր թուլացավ, ռուսները սկսեցին փորձել հրաժարվել դիվանագիտությունից և հետաձգել երկխոսությունը»։

Չորեքշաբթի Թրամփը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ ըստ Սպիտակ տան պաշտոնյայի։ Նա որևէ  մանրամասն չի հայտնել Թրամփի բանակցությունների օրակարգի մասին։ Ռազմական դաշինքը համակարգում է Ուկրաինային զենքի մատակարարումները։ Ուրբաթ Լոնդոնում պետք է տեղի ունենա «Կամավորների կոալիցիայի»՝ Ուկրաինային աջակցող 35 երկրների խմբի հանդիպումը։

Հավելենք, որ ավելի վաղ միջազգային մի շարք աղբյուրներ հայտնել էին, որ Բուդապեշտում նախանշված Պուտին-Թրամփ հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները դադարեցվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի