Բահչելին հայտարարել է, որ Հյուսիսային Կիպրոսի՝ Թուրքիային միացումն «անխուսափելի է»

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Հյուսիսային Կիպրոսում հոկտեմբերի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին կրկին կոչ է արել Հյուսիսային Կիպրոսը միացնել Թուրքիային, գրում է Bianet-ը։

«Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանը պետք է անհապաղ գումարվի, ընտրությունների արդյունքները և դաշնության կազմ վերադառնալն անընդունելի հայտարարի և որոշի միանալ Թուրքիայի Հանրապետությանը»,- իր կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում հայտարարել է Բահչելին։

Նա հավելել է, որ Հյուսիսային Կիպրոսը Թուրքիայի 82-րդ նահանգ դարձնելը «այժմ կյանքի և մահվան հարց է»։

Բահչելիի խոսքերը հնչում են Թուֆան Էրհուրմանի հաղթանակից հետո, որը կողմ է երկու պետություն՝ երկու համայնք մոդելի վրա հիմնված դաշնային լուծմանը՝ համապատասխան ՄԱԿ-ի վաղեմի չափանիշներին։ Էրհուրմանը հաղթել է մեծ առավելությամբ՝ առաջ անցնելով գործող նախագահ Էրսին Թաթարից, որը կողմ էր երկու պետության մոդելին՝ համաձայն Անկարայի դիրքորոշման։

Բահչելին նմանատիպ հայտարարություն էր արել ընտրություններից կարճ ժամանակ անց։

Այնուամենայնիվ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և կառավարության այլ պաշտոնյաներ այլ տոնայնությամբ էին շնորհավորել Էրհուրմանին հաղթանակի կապակցությամբ։ Էրհուրմանը նաև հերքել է այն պնդումները, որ ինքը հակաթուրքական է՝ ասելով, որ Հյուսիսային Կիպրոսը որևէ արտաքին քաղաքական քայլ չի ձեռնարկի առանց Անկարայի հետ խորհրդակցելու։

Անդրադառնալով իշխող դաշինքի ներսում Կիպրոսի քաղաքականության շուրջ առկա պառակտումների մասին ենթադրություններին՝ Բահչելին ասել է. «Մինչև Թուրքիան չհասնի իրեն արժանի խաղաղ, անվտանգ և բարգավաճ օրերին, ճեղքերի, պառակտումների կամ քաոսի մասին ցանկացած խոսակցություն անհիմն է»։

Այնուամենայնիվ, նա նշել է, որ ընտրությունների արդյունքները չպետք է սխալ մեկնաբանվեն։

«Հուսով եմ, որ բոլորը խելքի կգան, ճիշտ կմեկնաբանեն Կիպրոսում կայացած ընտրությունները և կհասկանան, թե ինչպես կարող է քաղաքական ականապատված դաշնայնացման ուղին ազդել մեր երկրի վրա։ Նրանք, ովքեր մերժում են Կիպրոսում երկու պետությունների լուծումը և աջակցում են դաշնությանը, վտանգում են վերստին բորբոքել անցյալի ցավալի իրադարձությունները։ Դաշնության ուղղությամբ շարժվելը նշանակում է թուրք կիպրացիներին տանել ձուլման մեխանիզմների»,- հայտարարել է Բահչելին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի