ԱՄՆ փոխնախագահն Իսրայել է ժամանել․ Վաշինգտոնը փորձում է ամրապնդել փխրուն հրադադարը

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երեքշաբթի ժամանել է Իսրայել՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Գազայում ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պահպանելու համար, որը սկսել էր խաթարվել բռնության և փոխադարձ մեղադրանքների պատճառով, գրում  է FT-ը։

Վենսը ժամանել է Դոնալդ Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի և փեսայի՝ Ջարեդ Քուշների երկիր այցելությունից մեկ օր անց։ Այս այցելությունները տեղի են ունենում այն բանից հետո, երբ Իսրայելի  վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր լայնածավալ օդային հարվածներ հասցնել և ժամանակավորապես արգելափակել օգնությունը Գազա՝ նշելով, որ դա ՀԱՄԱՍ-ի հարձակման պատասխանն էր, որի հետևանքով զոհվել էին  երկու իսրայելցի զինվորներ։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ լարվածությունը դադարեցվել է Ուիթկոֆի և Քուշների ճնշումից հետո, ովքեր կենտրոնական դեր են խաղացել ԱՄՆ-ի կողմից աջակցվող համաձայնագրի կնքման գործում։

Նախատեսվում է, որ Վենսը կհանդիպի Նեթանյահուի հետ։ Իսրայելի վարչապետը երեքշաբթի նաև հանդիպել է Եգիպտոսի հետախուզական ծառայությունների ղեկավարի հետ, ըստ նրա գրասենյակի։

Թրամփի խաղաղության ծրագրի պայմանների համաձայն՝ ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ գերի վերցված ողջ 20 իսրայելցի պատանդներից վերջինին։ Իր հերթին, Իսրայելն ազատ է արձակել 2000 պաղեստինցի բանտարկյալների և իր ուժերը դուրս է բերել Գազայի մոտ կեսից։ Այն նաև պարտավոր է թույլ տալ ՄԱԿ-ին մեծ քանակությամբ սնունդ և դեղորայք տեղափոխել ավերված անկլավ։

Չնայած ՀԱՄԱՍ-ը մինչ այժմ վերադարձրել է 13 մահացած պատանդների մարմինները, նշում է, որ իրեն ավելի շատ ժամանակ է պետք՝ փլատակների տակ մնացած ևս 15-ի մնացորդները դուրս բերելու համար, ինչը զայրացրել է հրադադարին դեմ ծայրահեղ աջ իսրայելցի քաղաքական գործիչներին։

Վենսի այցը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ կողմերը պատրաստվում են բանակցել գործարքի հաջորդ փուլի շուրջ, որը, ինչպես սպասվում է, զգալիորեն ավելի դժվար կլինի։

Թրամփի խաղաղության ծրագրի պայմաններով՝ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, և օտարերկրյա կայունացման ուժերը կստանձնեն անվտանգության վերահսկողությունը, երբ իսրայելական ուժերը նահանջեն ավելի փոքր բուֆերային գոտի՝ վերջ դնելով ռազմական գործողություններին։ Համաձայնագիրը նաև նախատեսում է վերակառուցման սկիզբ միջազգային և պաղեստինյան կառավարման մարմնի հսկողության ներքո, որը դեռևս ձևավորված չէ։

ՀԱՄԱՍ-ի գլխավոր բանակցող և փաստացի առաջնորդ Խալիլ ալ-Հայյան երեքշաբթի հայտարարել է, որ զինյալ խմբավորումը հավատարիմ է հրադադարին և գործում է Ամերիկայի, Կատարի և Եգիպտոսի հավաստիացումների ներքո, որ երկամյա հակամարտությունն իսկապես ավարտվել է։

«Այն, ինչ մենք լսել ենք միջնորդներից և ԱՄՆ նախագահից, մեզ վստահեցնում է, որ Գազայում պատերազմն ավարտվել է։ Մենք հանձնառու ենք բոլոր ձերբակալված իսրայելցի բանտարկյալների մարմինները վերադարձնելուն,սակայն  մենք ծայրահեղ դժվարությունների ենք հանդիպում մարմինները վերադարձնելու հարցում և շարունակում ենք մեր ջանքերը»,- ասել է նա ՀԱՄԱՍ-ի պաշտոնական սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ։

New York Times-ը, հղում անելով անանուն աղբյուրների, հաղորդել է, որ Վենսի այցը մասամբ նախատեսված էր կանխելու Իսրայելի վարչապետի կողմից հակամարտության վերսկսումը։ Իսրայելցի պաշտոնյան հրաժարվել է մեկնաբանել այդ հաղորդագրությունը։

Նեթանյահուի կառավարությունն արդեն ավելի վաղ  խախտել էր ԱՄՆ-ի կողմից աջակցվող ավելի վաղ կնքված հրադադարը և վերսկսել հակամարտությունը մարտ ամսին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի