Թուրք լրագրողի դիտարկումները Սիրիայի հարցով Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովի վերաբերյալ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 27-ին, Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասնակցությամբ տեղի կունենա սիրիական հարցով քառակողմ գագաթնաժողովը:

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության թղթակից Սելեն Թեմիզերը անդրադարձել է քառակողմ հանդիպման օրակարգին և իր դիտարկումներն արել:

Ըստ լրագրողի` գագաթնաժողովի շրջանակներում մասնավորապես քննարկվելու է Սոչիի համաձայնությունից հետո Իդլիբում տիրող իրավիճակ, ինչպես նաև կարևորվելու է սիրիական ճգնաժամը կարգավորող Աստանայի և Ժնևի դրույթների իրականացումը:

Նախատեսվում է, որ չորս երկրները համատեղ ջանքեր կգործադրեն ասիրիական ճգնաժամի վերջնական լուծման ուղղությամբ:

Վերլուծաբանի կարծիքով` սպասվում է, որ գագաթնաժողովի ավարտին մասնակից երկրները համատեղ հռչակագիր կընդունեն:

Նրա խոսքով` Ստամբուլի գագաթնաժողովին մասնակցող երկրները սիրիական ճգնաժամի լուծման հարցում տարբեր մոտեցումներ ունեն.

Օրինակ Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաները գագաթնաժողովի հետ կապված հայտարարություններում նշել են, որ Թուրքիան Սոչիում ձեռք բերված համաձայնությամբ հատուկ պատասխանատվություն է ստանձնել և հույս ունեն, որ Ստամբուլի գագաթնաժողովը նույնպես կնպաստի այդ համաձայնագրի կիրառմանը:

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, լրագրողը  կարծում է, որ վերջինս ընդգծելով, որ Իդլիբում հաստատված  հրադադարը «փխրուն» է և պետք է  արագ «կարծրանա», գագաթնաժողովը որպես «առիթ» է որակում` սահմանադրական  կոմիտեի հիմնումն արագացնելու և քաղաքական գործընթացը սկսելու համար:

Թեմիզերը նկատել է տալիս այն, որ գագաթնաժողովը Ռուսաստանի համար կարևոր հարթակ է 4 երկրների միջև համագործակցության շուրջ մտքեր փոխանակելու համար: Ինչպես նաև Մոսկվան շեշտել է, որ հոկտեմբերի 27-ից չպետք է վերջնական որոշում ակնկալել:

Լրագրողը հիշեցնում է, որ սեպտեմբերի 17-ին Թուրքիայի և  Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո Սիրիայում ընդդիմադիրների ռազմական թևը ապառազմականացված գոտուց հոկտեմբերի 10-ին է միայն ավարտել ծանր սպառազինության դուրս բերումը:

Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մինչ այդ հայտարարել էր, որ ծայրահեղական խմբերից մի հատված դուրս էր եկել Իդլիբից:

ermenihaber.am