ՊՆ-ին փորձել են «քցե՞լ». պատճառված վնասը վերականգնվում է. ԱԱԾ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շուրջ 10-ը ընկերություններ հանձն էին առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան 10 միլիարդ դրամի ապրանքներ և սպառազինություն, սակայն ժամկետները խախտելով մատակարարումները կա՛մ չեն իրականացրել, կա՛մ մատակարարել են անորակ ապրանքներ։

ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա  նախապատրաստված նյութերով ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում։

Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամլո ծառայությունից:

Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տաս միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ ընկերություններից մեկի` առանց հիմնավոր պատճառների պայմանագրերով նախատեսված ժամկետներում մատակարարումներ չիրականացրած «Հայնեթ» ՍՊԸ-ի պատճառած 1.135.738.053 ՀՀ դրամի չափով վնասից 2018 թվականի հոկտեմբերի 19-ին որպես մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 339.672.998 ՀՀ դրամ, իսկ մնացորդի մասով կատարվում է հատուկ կապի միջոցների մատակարարում:

Նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ համագործակցությունը կրում է ակտիվ և շարունակական բնույթ: