ԲՀԿ – ն ակնարկում է «Իմ քայլի» հետ հետընտրական կոալիցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ընտրություններին մասնակցելու դեպքում Հանրապետականը մտադիր է ակտիվ լինել քարոզարշավի ժամանակ եւ մտնել ժողովրդի մեջ:

«Մենք չենք մտնում միայն քննադատելու, մենք մտնում ենք ծրագրային դրույթները հիմնավորելու, թե ինչպես ենք պատկերացնում ապագան։ Այն մարդիկ, որոնք համամիտ են եւ համաձայն են այժմ ընդդիմադիր մեր կարծիքներին եւ տունը նստած չեն խոսում, մենք պետք է հանենք մեր տնից, որպեսզի նրանք նույնպես բարձրաձայնեն իրենց խոսքը»,-ասում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հանրապետականը ժողովրդին կասի, որ շատ հարցերում ինքը սխալվել է, իսկ ժողովուրդն էլ, ըստ պատգամավորի, կգնահատի այդ արարքը։ Ինքը հարաբերական է համարում «ժողովուրդ» հասկացությունը, քանի որ, ըստ նրա, այդ նույն ժողովուրդը նոր իշխանության օրոք չմասնակցեց քաղաքապետերի եւ ավագանու ընտրություններին

«Էջմիածնի ընտրություններ, Երեւանի ավագանու ընտրություններ։ Ի՞նչ է նշանակում 40 տոկոս հասկացություն, 30 տոկոս։ Բա ու՞ր է 70 տոկոսը։ Խնդրում եմ քիչ օգտագործել «ժողովուրդ» անունը»,-առաջարկում է ընդդիմադիր պատգամավորը։

Պարոն Բաղդասարյանը չի վախենում, օրինակ, Արմեն Աշոտյանի համար, որը կարող է մասնակցել քարոզարշավին՝ նա քաղաքական կերպար է։ Քարոզարշավի ժամանակ հանրապետականի հանդեպ ագրեսիայի դեպքում պետք է լինեն պատասխանատուներ․ «Դա իշխանության պատասխանատվությունն է, իրենք պետք է կարգավորեն, ոստիկանությունը պետք է կարգավորի, մարդիկ իրենց կարծիքը կարողանան ազատ արտահայտել»։

Հանրապետականը պատրաստվում է լինել արմատական ընդդիմություն, որը կնկատի նաեւ կառավարության դրական քայլերը։

Կուսակցությունը չի պատրաստվում «ամեն ինչ չսեւացնել, ամեն ինչ չմրոտել, եթե կան դրական քայլեր, դրանք պետք է նկատել, բայց բացասականին պետք է բարձրաձայնվի եւ ստիպվի իշխանությանը, որպեսզի նստի բանակցային սեղանին եւ դրա լուծումը գտնվի»։

«Լույս» դաշինքի կազմում ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող Լուսավոր Հայաստանը նկատում է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել եւ նախկին ոճով ընդդիմադիր լինել հնարավոր չէ, իրենց դաշինքը կլինի նոր ընդդիմություն։

«Մենք գնում ենք ընտրություններում զբաղեցնելու երկրորդ տեղը, լինելու խորհրդարանում երկրորդ ուժը, դրանով իսկ ներկայացնելով հեղափոխական արժեքները, այսինքն, այն արժեքները հանուն որոնց տեղի ունեցավ հեղափոխությունը, փոխզսպելու եւ նաեւ վերահսկելու իշխանություններին, որպեսզի նրանք երբեւէ չշեղվեն»,-ասում է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը։

«Լույս» դաշինքը քարոզարշավի ժամանակ պաշտպանելու է հեղափոխական արժեքները, սակայն այդ դեպքում, ինչպե՞ս է տարբերվելու նույն քարոզարշավին մասնակից «Իմ քայլը» դաշինքից։ Ըստ պարոն Գորգիսյանի «արժեքները կարող են նույնը լինել, բայց նպատակներին հասնելու միշտ տարբեր ծրագրեր կան եւ տարբեր են մարդիկ, որոնք այդ ծրագրերը կյանքի են կոչելու»։

Առայժմ պարոն Գորգիսյանը չգիտի, թե որն է լինելու դաշինքին քվե բերող գլխավոր ասելիքը։ Դա չգիտի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Էնֆիաջյանը։

«Քանի դեռ քարոզարշավը չի սկսվել, քանի դեռ մենք ծրագիր չենք մշակել, վերջնական տեսքի չենք բերել, դրա մասին խոսելը համարում եմ ժամանակավրեպ»,-խուսանավում է ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Վերջինս ակնարկում է, որ քարոզարշավի ժամանակ իրենք հազիվ թե հանդես գան հեղափոխական կառավարությանն ընդդիմադիր լինելու դիրքերից։ Նա հիշեցնում է․ «Մենք մասնիկ կազմել ենք եւ սատարել ենք եւ բոլոր ջանքերը գործադրել ենք քաղաքական առումով, որպեսզի այս իշխանությունները ձեւավորվեն եւ գործունեություն ծավալեն անխափան։ Եվ հետագայի հետ կապված մենք մեծ ծրագրեր ունենք, ինչի հետ կապված Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը հուշագիր են կնքել»։

Վահե Էնֆիաջյանը չի հերքում, որ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը եւ Գագիկ Ծառուկյանը հակադիր ճամբարներում չեն լինի։ Սակայն այդ մասին ավելի մանրամասն կխոսեն ընտրություններից հետո:

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: