Սուրմալուի կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը չի կայացել, վերահայտարարել ենք․ Անետա Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Սուրմալուի կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը չի կայացել, վերահայտարարել ենք»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։ 

Երևանի քաղաքապետարանը հուլիսի 26-ին հայտարարել էր բաց մրցույթ՝ մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և Քրիստափորի կամրջի վերականգնման համար։ 

«Հուլիսին հայտարարելուց հետո մրցույթը չի կայացել՝ մասնակիցներ չլինելու պատճառով։ Զուգահեռաբար արդեն պատրաստ է Սուրմալուի հարակից տարածքում քաղաքաշինական զարգացման հայեցակարգը և կայարանի էսքիզի կազմումը, առաջիկայում մրցույթ կհայտարարվի։ Դրան զուգահեռ ևս երկու մրցույթներ ենք պատրաստում, ժամանակին կզեկուցվի այդ մասին։ Այս բոլոր չորս մրցույթների արդյունքները մեզ հնարավորություն կտան մեկնարկել բանակցային գործընթացներ մասնավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ»,- ասաց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։