Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների հարցազրույցների, հայտարարությունների հետ կապված փաստաթղթեր են ուսումնասիրվել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դատավարությունը շարունակվում է փաստաթղթերի հրապարակմամբ։

Դատական ​​նիստում ուսումնասիրվել են Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և այլոց հետ տարբեր առցանց ռեսուրսներում հարցազրույցների, հանդիպումների ժամանակ արված հայտարարությունների, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակումների վրա հիմնված փաստաթղթեր։

Փաստաթղթերի համաձայն՝ այդ հարցազրույցները, հայտարարությունները, ելույթներն ու հրապարակումները, իբր, պարունակում են «ժողովուրդների միջև էթնիկ, ազգային և կրոնական ատելություն տարածելու կոչեր, Ադրբեջանի  տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններ, ինչպես նաև քրեական բնույթի այլ տեղեկություններ, այդ թվում՝ պատերազմի և ահաբեկչական գործողությունների կոչեր»։

Հավելենք, որ նախօրեին տեղի ունեցած նիստում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի խնդրանքով «տուժողներից» մեկը կրկին Բաքվի դատարան էր կանչվել, որին հայ գերիները հարցեր էին ուղղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի