Լևոն Մնացականյանի խնդրանքով «տուժողներից» մեկը կրկին Բաքվի դատարան է կանչվել․ հայ գերիները նրան հարցեր են ուղղել

Լուրեր

28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:16
Անվավեր քվեաթերթիկները ևս ընտրողի կամքն են․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 16:37
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներն իրականացվել են անխափան և բնականոն ընթացքով. ՊԵԿ
28.06.2026 | 16:18
ՔԿ-ն ԱԱԾ-ի հետ համատեղ հանցագործություն է իրականացրել․ Արամ Օրբելյանին ընդհատեց Սեդա Սաֆարյանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:52
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ․ հավասարվել է 1993-ի արդյունքին
28.06.2026 | 15:38
Ձայնագրությունները մոնտաժված են եղել․ «Ուժեղ Հայաստանին» ահռելի վնաս է պատճառվել․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 15:25
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր ազգային ռեկորդներ են սահմանել
28.06.2026 | 15:07
«Փաշինյանն ասում է՝ ընդդիմության ձայները լեգիտիմ չեն, ո՞նց կարող է իշխանությունը լեգիտիմ լինել»․ «Հանուն Հանրապետության» ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 14:57
ՄԻՊ-ի ներկայացուցիչը Շվեդիայում մասնակցել է գենդերային հավասարության թեմաներին նվիրված միջազգային ուսումնական այցի
28.06.2026 | 14:28
Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. հերթը Քնեսեթինն է
28.06.2026 | 14:08
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է տեղի ունեցել Բաքվի զինվորական դատարանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած նիստի սկզբում Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը միջնորդություն է ներկայացրել՝ կրճատել փաստաթղթերի հրապարակման գործընթացը՝ կապված շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև մշակութային արժեքների վնասման հետ, նաև պաշտպանության կողմին տրամադրել Արցախի բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի կողմից ստորագրված փաստաթղթի պատճենը։

Աղաևը նշել է, որ  փաստաթղթերի ուսումնասիրումը ներկայում շարունակվում է, փաստաթղթի պատճենն արդեն տեղադրված  է հայ գերիներին տրամադրված պլանշետներում, իսկ տպագիր տարբերակները կտրամադրվեն նրանց փաստաբաններին։

Հայտարարվել է, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի՝ նախորդ դատական ​​նիստում հնչեցրած խնդրանքով, այսպես կոչված, «տուժող» Իլհամ Մամեդովը կրկին կանչվել է դատարան։

Մամեդովը պատասխանել է հայ գերիների հարցերին։ Նա նշել է, թե այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած դատական ​​նիստում մանրամասն խոսել է այն «խոշտանգումների» մասին, որոնց, իբր, ենթարկվել է հայկական զինված ուժերի կողմից գերեվարվելուց հետո։ Նրա խոսքով՝ 2002 թվականի մայիսի 10-ին, զինվորական ծառայության ժամանակ, դիրք գնալու ճանապարհին մոլորվել է և գերի ընկել։

Հարցին՝ ե՞րբ և ինչո՞ւ է իրեն հաշմանդամության կարգավիճակ շնորհվել, «տուժողը» նշել է, թե, իբր, գերության մեջ խոշտանգումների հետևանքով վնասվածքներ է ստացել, այդ պատճառով էլ ստացել է հաշմանդամության կարգավիճակ։ Նա նաև ասել է, որ գերության մեջ գտնվելու ընթացքում իրեն առաջարկվել է արտասահման մեկնել, բայց ինքը մերժել է, իսկ առաջարկ անողի ինքնությունն իրեն հայտնի չէ։

Դրանից հետո Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ հաջորդ դատական ​​նիստում մանրամասն կպատմի այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Պետական ​​մեղադրող Ֆուադ Մուսաևը նշել է, որ Լևոն Մնացականյանը, մի կողմից, պնդում է, որ չի տեսել Մամեդովին, մյուս կողմից՝ խոստանում է մանրամասներ պատմել տեղի ունեցածի մասին։ Ի պատասխան՝ Լևոն Մնացականյանը նշել է, որ չի ճանաչում Ի.Մամեդովին, բայց մտադիր է խոսել այդ ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Դատական ​​նիստը շարունակվել է փաստաթղթերի ներկայացմամբ։ Ընթերցվել է, իբր, Ադրբեջանի տնտեսությանը պատճառված վնասի և տնտեսական կորուստների վերաբերյալ փաստաթուղթ։ Ուսումնասիրվել են նաև, իբր, «հանցավոր կազմավորումներին» վերաբերող փաստաթղթեր, այդ թվում՝ «Երկրապահ»-ի մասին։ Տեղեկություններ են  հրապարակվել նաև այլ կազմակվորումների  մասին, ինչպիսիք են «Խաչակիրները», «Մալաթիայի կամավորները», «Մուշը», «Արաբոն», «Սասնա ծռերը», «Սասունցի Դավիթը», «Անկախության բանակի կամավորական աշխարհազորային-քաղաքական միավորումը»։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա  հոկտեմբերի 17-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի