Պատերազմն ավարտվել է, տառապանքը՝ ոչ․ ԵԱՀԿ համաժողովում անդրադարձ հայ գերիներին և խաղաղության գործընթացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 12:25
Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 12:21
ԱՄՆ-ում Թենեսիից կնոջ մահապատիժը ձախողվել է․ երկու մահացու ներարկումներից հետո նա ողջ է մնացել
01.10.2026 | 12:10
ՀՀ բյուջեի դեֆիցիտը՝ 468,2 միլիարդ դրամ // Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել Բաքվի բանտից․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 12:00
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայում բիզնես կենտրոնի և Կիևում պահեստի․ կան տուժածներ
01.10.2026 | 11:51
Ոստիկանները փորձել են Նատալյա Ռոտենբերգին տնից վտարել․ նա դատարան է դիմել
01.10.2026 | 11:42
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու լավագույն հնարավորությունն է ստեղծվել. ամիրիկացի դիվանագետ
01.10.2026 | 11:34
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ԵԱ-ին
01.10.2026 | 11:25
Ուկրաինան անցնում է «առավելագույն խնայողության ռեժիմի». ռազմական բյուջեին չի բավարարում 27 միլիարդ դոլար
01.10.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 1-ի դրությամբ
01.10.2026 | 11:08
«Մենք կա՛մ պայթեցնում ենք նրանց, կա՛մ գործարք ենք կնքում»․ Թրամփը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
01.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
01.10.2026 | 10:57
10 մլրդ դրամ՝ պարգևավճարների համար
01.10.2026 | 10:52
Պաշտպանական բյուջեն 47 մլրդ դրամով կավելանա՝ հասնելով 613 միլիարդ դրամի
01.10.2026 | 10:50
Փակվել են Բերդի նախկին համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանները
01.10.2026 | 10:44
Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել զորամաս․ թերություններ են արձանագրվել
Բոլորը

Պատերազմը, գուցե, ավարտվել է, բայց տառապանքը՝ ոչ։ 23 հայ գերիների կեղծ դատավարությունները շարունակվում են, Ադրբեջանի բանտերում հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի՝ միջազգային իրավունքի լիակատար անտեսմամբ։ Վարշավայում հոկտեմբերի 6-16-ն անցկացված Մարդու իրավունքներին նվիրված ԵԱՀԿ համաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է «Հանուն հավասար իրավունքների» կազմակերպության նախագահ Գայանե Աբրահամյանը։ Նա ընդգծել է՝ ադրբեջանական ռեժիմը երկրում փակել է անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը, արդյունքում որևէ անկախ կառույց այլևս հնարավորություն չունի վերահսկելու հայ գերիների վիճակը և պաշտպանելու նրանց խոշստանգումներից և անմարդկային վերաբերմունքից։

«Եվրախորհրդարանի վերջին բանաձևը հստակ դատապարտում է հայ ռազմագերիների «անարդար կալանքը և նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքը»՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլորին։ Սակայն այս հստակ կոչերից հետո անգամ ոչինչ չի փոխվել։ Սա վրեժխնդրության ակնհայտ դրսևորում է՝ նրանք դատվում են ու պատժվում մեկ պատճառով միայն, որ հայ են»,- նշել է նա։

Գայանե Աբրահամյանն ընդգծել է՝ առկա են բազմաթիվ հավաստի ապացույցներ, այդ թվում՝ տեսանյութեր, որոնք հաստատում են առնվազն 80 հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման ու բռնի անհետացման փաստը 2020-ից ի վեր։

Հայ գերիների խնդրին խոշտանգումներից և վատ վերաբերմունքից անձանց պաշտպանության հետ կապված մտահոգությունների համատեքստում անդրադարձել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը։

«2020 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով բազմաթիվ ռազմագերիներ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և էթնիկ հայեր, շարունակում են պահվել Ադրբեջանում՝ ենթարկվելով խոշտանգումների և անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի։ Թեև խաղաղության գործընթացում որոշ առաջընթաց է գրանցվել, սակայն ռազմագերիների խնդիրը մնում է չլուծված։ Ներկայում Բաքվում բացակայում է որևէ անկախ մոնիթորինգային մեխանիզմ, որը վերահսկի պահվող անձանց նկատմամբ վերաբերմունքը»,- ասել է նա։

Հարությունյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ Ադրբեջանը մինչ այժմ չի ընդունել մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստը, այդ թվում՝ հայ զինվորների և ռազմագերիների խոշտանգման, վատ վերաբերմունքի և սպանության դեպքերը։

Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, Գայանե Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի կողմից շարունակվող Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող խոսույթին, որը փաստում է, որ Բաքվի վարքն իրական խաղաղության հետ աղերս չունի։

«Ադրբեջանական, իբր, հասարակական կազմակերպություններն այստեղ խոսում են խաղաղության մասին, կոչ են մեզ անում կենտրոնանալ խաղաղության գործընթացի վրա ու երախտագիտություն են հայտնում Թրամփին, մինչդեռ նույն Թրամփին դուք ինքներդ անարգում եք, երբ Ձեր ղեկավարը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից մեկ օր անց եւ շարունակաբար խոսում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքից և, այսպես կոչված, արևմտյան ադրբեջան զավթողական պլաններից։ Սրանք Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող խոսույթ են»,- ընդգծել է Գայանե Աբրահամյանը։

Հավելենք, որ ԵԱՀԿ համաժողովի շրջանակում «Հանուն հավասար իրավունքների» կենտրոնը նաև առանձին միջոցառում է կազմակերպել՝ «Բռնապետությունների դեմ պայքարը. տարածաշրջանի «պուտինացման» հետեւանքներն ու սպառնալիքները անվտանգությանն ու ժողովրդավարությանը» խորագրով։ Քննարկմանը մասնակցել են նաև ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը, որն անցյալ տարի ռուս և ամերիկացի պատանդների ու քաղբանտարկյալների փոխանակման արդյունքում ազատ արձակվեց բանտից, և Բելառուսի ընտրված նախագահ Սվետլանա Տիխանովսկայայի գրասենյակի ընտրությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Շլիկը։ Բանախոսներն անդրադարձել են, մասնավորապես, տարածաշրջանում տեղի ունեցող վտանգավոր զարգացումներին, բռնապետերի կոնսոլիդացված գործողություններին, Պուտին- Լուկաշենկո-Ալիև խմբի ռազմական համագործակցության հետևանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։