Պուտինը Թրամփի հետ զրույցում զգուշացրել է՝ Ուկրաինային Tomahawk հրթիռների մատակարարումը կվնասի երկկողմ հարաբերություններին․ Կրեմլ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրացրել է Ուկրաինային Tomahawk  հրթիռներ մատակարարելու հարցը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի  նախագահի օգնական Յուրի Ուշակովը, գրում է Meduza-ն։

«Վլադիմիր Պուտինը կրկնել է իր թեզը, որ Tomahawk-ները չեն փոխի մարտադաշտում իրավիճակը, բայց մեր երկրների միջև հարաբերություններին դրանց մատակարարումը զգալի վնաս կհասցնի՝ չխոսելով  արդեն խաղաղ կարգավորման հեռանկարների մասին»,- ասել է Ուշակովը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Թրամփը պատասխանել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ իր առաջիկա հանդիպման ժամանակ նա, «բնականաբար, հաշվի կառնի Ռուսաստանի նախագահի արտահայտած նկատառումները»։

Ուշակովը նաև հայտնել է, որ Թրամփի և Պուտինի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Tomahawk-ների թեմային:

«Մեզ ևս Tomahawk-ներ են պետք ԱՄՆ-ի համար։ Մենք շատ ունենք դրանցից, բայց մեզ դրանք պետք են։ Մենք չենք կարող սպառել մեր երկիրը։ Դրանք շատ կարևոր են, շատ հզոր են, շատ ճշգրիտ են։ Մեզ դրանք նույնպես պետք են։ Ես չգիտեմ, թե ինչ կարող ենք անել դրա հետ կապված»,- ասել է նա։

Թրամփն ասել է, որ հարցրել է Պուտինին Tomahawk-ների մասին. «Ես Պուտինին ասացի՝ «Դեմ չե՞ք, եթե ես ձեր հակառակորդներին մի քանի հազար Tomahawk տամ»։ Նրան դուր չեկավ այդ միտքը»։

Հոկտեմբերի 17-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պետք է հանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նրանց զրույցի թեմաներից մեկը կլինի Կիևին այս հեռահար թևավոր հրթիռների մատակարարումը։

Ռուսաստանը բազմիցս հակամարտության սրացում է անվանել Tomahawk հրթիռների հնարավոր մատակարարումը, որոնք Ուկրաինան պատերազմի սկզբից ի վեր խնդրում է Միացյալ Նահանգներից։ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ նման մատակարարումները «կփլուզեն» Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները։ Սակայն ռազմական փորձագետները կարծում են, որ Tomahawk հրթիռների մատակարարումներն էական ազդեցություն չեն ունենա մարտական ​​գործողությունների ընթացքի վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ Ուկրաինան ոչ ավելի, քան 50 նման հրթիռի հույս կարող է ունենալ։

Հավելենք, որ Պուտինի հետ զրույցից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նրանք համաձայնել են առաջիկայում անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում։

«Մենք պատրաստ ենք»,- X սոցիալական ցանցում գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի