Թրամփը ցանկանում է «Ուկրաինայի հաղթանակի հիմնադրամ» ստեղծել. The Telegraph

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Միացյալ Նահանգները նախատեսում է ստեղծել Ուկրաինայի համար նոր աջակցության հիմնադրամ, հաղորդել է բրիտանական The Telegraph-ը, գրում է DW – ի ռուսական ծառայությունը։ 

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին համապատասխան ծրագիր ներկայացնել եվրոպական երկրներին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հոկտեմբերի 17-ին Վաշինգտոն կատարելիք այցից առաջ։ ԱՄՆ վարչակազմը դեռևս պաշտոնապես չի հաստատել դա։

Բրիտանական լրատվամիջոցի հրապարակման մեջ այն կոչվում է «Ուկրաինայի հաղթանակի հիմնադրամ»։ Այն նախատեսվում է ֆինանսավորել Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի հաշվին, իսկ ստացված միջոցները կօգտագործվեն Ուկրաինայի զինված ուժերի համար զենք գնելու համար։

Ծրագրի համաձայն՝ Չինաստանից ներմուծման վրա կարող են սահմանվել 500% մաքսատուրքեր, եթե Պեկինը չդադարեցնի ռուսական նավթի գնումները։

«Մենք կաջակցենք ցանկացած տարբերակին`Չինաստանի համար «ռուսական նավթի մաքսատուրք » կամ Չինաստանի համար «ուկրաինական հաղթանակի մաքսատուրք»,- նախօրեին Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում ասել է Բեսենթը։

Նա նշել է, որ ուկրաինացի և եվրոպացի դաշնակիցները պետք է պատրաստ լինեն հետևել իրենց օրինակին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրեն խոստացել է դադարեցնել ռուսական նավթի գնումը։ Թրամփի խոսքով՝ «հիմա Չինաստանը պետք է նույնն անի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի