Թբիլիսին բողոքի նոտա է հղել ԵԱՀԿ-ին․ Վրաստանի ՆԳՆ-ն էլ տուգանել ԵԱՀԿ գործող նախագահին՝ Թբիլիսիում ճանապարհի «անօրինական փակման համար»

Լուրեր

03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
Բոլորը

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը մտահոգություն է հայտնում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի Վրաստան այցի կապակցությամբ և բողոքի նոտա է ուղարկել ԵԱՀԿ քարտուղարությանն ու կազմակերպության մասնակից պետություններին: Գեչատեսչությունն այս մասին հայտնել է վրացական Առաջին ալիքին։

Վրաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ քարտուղարությանը ուղղված նոտայում նշել է, որ պաշտոնական այցի համար նախատեսված ծրագրից զատ՝ նախարար Էլինա Վալտոնենը միացել է կառավարության դեմ ակտիվիստների փոքր խմբի կողմից կազմակերպված փողոցային բողոքի ցույցին և հայտարարություն արել, որով փորձ է արվում միջազգային հանրությանը  մոլորեցնել Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Ավստրիայում Վրաստանի դեսպանատունը և ԵԱՀԿ-ում ու Վիեննայում տեղակայված միջազգային այլ կազմակերպություններում մշտական ​​​​ներկայացուցչությունն իրենց խորին հարգանքն են հայտնում ԵԱՀԿ քարտուղարությանը և պատիվ ունեն փոխանցելու Վրաստանի կառավարության մտահոգությունը Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահի այցի վերաբերյալ։ Պաշտոնական այցի ծրագրից դուրս, որը ներառում էր հանդիպում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ, այցելություն օկուպացիոն գիծ և հանդիպումներ քաղաքացիական հասարակության մի քանի ներկայացուցիչների հետ, նախարար Էլինա Վալտոնենը միացել է փողոցային բողոքի ակցիային, որը կազմակերպել էր հակակառավարական ակտիվիստների մի փոքր խումբ, որոնք հոկտեմբերի 14-ին ազատորեն, բայց անօրինական կերպով փակել էին Թբիլիսիի գլխավոր պողոտան: Նախարար Վալտոնենի հրապարակային հայտարարությունը, որը չի արտացոլում իրականությունը, միջազգային հանրությանը Վրաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մոլորեցնելու միտումնավոր փորձ է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ գործողությունները հակասում են ԵԱՀԿ շրջանակում համագործակցության ոգուն և կարող են դիտվել որպես նախագահության մանդատի չարաշահում, որը խաթարում է վստահությունը և սպասվող չեզոքությունը, և որ այդ գործողություններն անհամատեղելի են միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների հետ, ներառյալ՝ ինքնիշխանության հարգանքը և ներքին գործերին չմիջամտելը։

Բացի այդ, հաղորդվում է, որ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էլինա Վալտոնենը տուգանվել է Թբիլիսիում ճանապարհի անօրինական փակման համար։ Այս մասին հայտնել են կառավարամետ վրացական հեռուստաալիքները՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը։ Վալտոնենը տուգանվել է 5000 լարիով՝ մայրաքաղաքի Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցին մասնակցելու համար։

Վալտոնենը Վրաստան էր ժամանել հոկտեմբերի 14-ին։ Նույն օրը նա նախ հանդիպել է արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ՝ ափսոսանք հայտնելով իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական հակառակորդների և ակտիվիստների ձերբակալությունների կապակցությամբ։ Ավելի ուշ նա մասնակցել էր Թբիլիսիում կայացած հանրահավաքին, որտեղ զրուցել էր ցուցարարների հետ։

Հաջորդ օրը Վրաստանի կառավարությունը հայտարարել էր երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Էլինա Վալտոնենի միջև նախապես նախատեսված հանդիպման չեղարկման մասին։

Մինչդեռ Վալտոնենը ֆիննական լրատվամիջոցներին հայտնել էր, թե հանդիպումը չեղարկվել է Ֆինլանդիայի նախաձեռնությամբ՝ ժամանակացույցի փոփոխության պատճառով, որի մասին վրացական կողմը տեղեկացվել է հոկտեմբերի 14-ին: Վալտոնենը Վրաստանից մեկնել է նախատեսվածից շուտ՝ Բաքվում հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի