ՄԻՊ խումբն այցելել է Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին

Լուրեր

03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման մեկ այլ խումբ մեկնել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ գտնվում է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների իրականացրած այցերի ընթացքում տեղի ունեցած առանձնազրույցների ժամանակ ՄԻՊ ներկայացուցիչներին տեղեկություններ են ներկայացվել առ այն, որ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին՝ առանց քրեադատավարական ընթացակարգերի պատշաճ պահպանման: Նշված խնդրին Պաշտպանը բազմիցս է անդրադարձել և վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ անձին փաստացի ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և իրականացվի բացառապես քրեադատավարական ընթացակարգերի շրջանակում: Այս դեպքերը ևս գտնվելու են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո` թե անձանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու, թե համակարգային խնդիրները վերացնելու դիտանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում նաև անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքի և վստահորդների հետ տեսակցելու առումով խնդիրներ ստեղծելու դեպքերը: Պաշտպանը մշտապես է ընդգծել, որ փաստաբանների մուտքը և իրենց վստահորդների հետ տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման երաշխավորմանը:

Նման գործելաոճը վտանգում է վարույթն իրականացնող մարմնի շենքում գտնվող՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված այլ իրավունքների պատշաճ իրացումը:

Բացի այդ, առանձնազրույցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացվել է մտահոգիչ տեղեկատվություն առ այն, որ ազատությունից զրկված անձին հնարավորություն չի ընձեռնվել իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին:
Պաշտպանն ընդգծում է, որ այս պրակտիկան պետք է իսպառ բացառվի: Նշվածի հաշվառմամբ՝ Պաշտպանն իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով առաջացած խնդիրների հրատապ լուծումը:

Միևնույն ժամանակ, Պաշտպանը՝ կարևորելով յուրաքանչյուր քրեական վարույթով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության անհրաժեշտությունը, հատուկ ընդգծում է, որ այդ գործընթացներում պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը:

Իրականացված այցերի արդյունքները ՄԻՊ աշխատակազմում կամփոփվեն և անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից:

Հավելենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմը կապի մեջ է գտնվում փաստաբանների հետ, այդ թվում՝ վերջիններիս տրամադրվում է տեղեկատվություն նրանց վստահորդների գտնվելու վայրի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ առավոտյան Արագածոտնի թեմի առաջնորդարանում Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել, իրավապահները միանգամից մի քանի հոգևորականի տարել են Քննչական կոմիտե։ Փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ իրավապահները բերման են ենթարկել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ հոգևորականներին, ինչպես նաև Արագածոտնի թեմի առաջանորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Նշենք, որ հոգևորականները բերման են ենթարկվել իրենց բնակարաններում խուզարկությունից հետո։ Հավելենք, որ Արագածոտնի թեմի առանորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։

Փաստաբանի խոսքերով՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել։

Քննչական կոմիտեն անդրադարձել է այսօր տեղի ունեցած խուզարկություններին՝ նշելով, որ բացահայտվել են հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքեր։

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել հոգևորականներին բերման ենթարկելու վերաբերյալ՝ նշելով, որ այս պահին հայտնի տեղեկություններով՝ բերման են ենթարկվել 12 քահանաներ, թեմի գանձապահն ու հաշվապահը։