Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի նախագահին․ վերջինը ցանկանում է Ասադի արտահանձնումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան իշխանության գալուց հետո առաջին անգամ այցելել է Մոսկվա, որին Կրեմլում ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Meduza-ն։

«Մեր երկրները տասնամյակների ընթացքում զարգացրել են հատուկ հարաբերություններ»,- հանդիպման ժամանակ ասել է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանը երբեք չի ունեցել «քաղաքական հանգամանքների կամ հատուկ շահերի հետ կապված որևէ հարաբերություն»։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Սիրիան ներկայում «դժվար ժամանակներ է ապրում», սակայն վերջին խորհրդարանական ընտրությունները կամրապնդեն «բոլոր քաղաքական ուժերի միջև համագործակցությունը»։

Ի պատասխան՝ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Ռուսաստանը «կարևոր դեր կունենա նոր Սիրիայի զարգացման գործում»։

Reuters-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Սիրիայի նախագահը մտադիր է հանդիպման ժամանակ պահանջել Մոսկվայում թաքնվող Սիրիայի նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի արտահանձնումը: Բացի այդ, Ահմեդ ալ-Շարաան նախատեսում է բանակցություններ վարել Տարտուսում ռուսական ռազմածովային բազայի և Խմեյմիմի ավիաբազայի պահպանման վերաբերյալ, հայտնել է սիրիական պաշտոնական աղբյուրը:

Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարների միջև բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում: ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան և Դամասկոսը, ի թիվս այլ հարցերի, քննարկում են «Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը» Սիրիայում, այդ թվում՝ «ռուսական ռազմական օբյեկտների ֆունկցիոնալության հնարավոր վերակառուցման համատեքստում»:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան կքննարկեն Ռուսաստանի և Սիրիայի միջև առևտրային, հումանիտար և քաղաքական կապերը։

Ասադի ռեժիմը, որը երկար տարիներ զբաղեցրել էր Սիրիայի նախագահի պաշտոնը, տապալվել էր դեկտեմբերի 8-ին, երբ զինված ընդդիմադիր խմբավորումները մտել էին Դամասկոս։

Այս խմբավորումներից մեկի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան ստանձնել էր իշխանությունը և այժմ ծառայում է որպես երկրի անցումային նախագահ։ Ասադը փախել է Ռուսաստան և ապաստան գտել Մոսկվայում, որտեղ, որոշ տեղեկությունների համաձայն, գտնվում են նաև նրա կինն ու երեխաները։ Սիրիայի նախկին նախագահին մոտ կանգնած աղբյուրը, որն այդ տեղեկատվությունն անուղղակիորեն ստացել է որոշակի «հուսալի աղբյուրներից», հայտնել է, որ Ասադն ապրում է Մոսկվա քաղաքում և «ժամանակն անցկացնում է առցանց խաղեր խաղալով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի