ՌԴ-ն հրաժարվում է կատարել Վրաստանին 253 մլն եվրո վճարելու ՄԻԵԴ որոշումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը Վրաստանին փոխհատուցում վճարելու հետ կապված։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Դա առանձին թեմա է։ Մենք չենք կիրականացնի որոշումը», – ասել է նա՝ մեկնաբանելով ՄԻԵԴ-ի որոշումը, որը  Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրո՝ կապված 2008 թվականի ռազմական գործողությունների հետ։

Հոկտեմբերի 14-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Վրաստանի պետական ​​հայցը Ռուսաստանի դեմ՝ վրացական կողմի օգտին որոշելով 253 միլիոն եվրոյի փոխհատուցում 2008 թվականի հակամարտությունից հետո մարդու իրավունքների  խախտումների համար: Հայցը ներկայացվել էր 2018 թվականին:

2022 թվականի մարտի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր երկրի՝ Եվրոպայի խորհրդից դուրս գալու մասին։ 2022 թվականի հունիսին նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք, որով սահմանվում է, որ 2022 թվականի մարտի 15-ից, այսինքն՝ Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի մանդատի դադարեցումից հետո ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներն այլևս չեն կարող կիրառվել Ռուսաստանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի