Զելենսկին Օդեսայում ռազմական վարչակազմ է ստեղծել․ այն կղեկավարի Սերգեյ Լիսակը

Լուրեր

31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմ ստեղծելու և Սերգեյ Լիսակին դրա ղեկավար նշանակելու մասին հրամանագիր։ Փաստաթղթերը հրապարակվել են նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքում, գրում է The Insider-ը։

Ռազմական վարչակազմը ձևավորվել է ռազմական դրության մասին օրենքի հիման վրա։ Դրա ձևավորումը վստահվել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին և Օդեսայի մարզային պետական ​​վարչակազմին։

Սերգեյ Լիսակը կադրային ուժային է՝ մարտական ​​փորձով։ Նա ղեկավարել է Ժիտոմիրի և Դնեպրոպետրովսկի մարզերի Անվտանգության ծառայության վարչությունները, մասնակցել Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողություններին 2014-2015 և 2017 թվականներին (այսպես է Կիևն անվանում Ռուսաստանի կողմից աջակցվող զինված խմբավորումների դեմ ռազմական գործողությունները)։

2022 թվականի մարտին նրան շնորհվել է բրիգադի գեներալի կոչում։ 2023-ի փետրվարից նա ղեկավարում է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչությունը։ Հիմա արդեն նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալ Վլադիսլավ Գայվանենկոն։

Հիշեցնենք, որ Զելենսկին նախօրեին հրամանագիր էր ստորագրել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի, նախկին պատգամավոր Օլեգ Ցարևի և բալետի արտիստ Սերգեյ Պոլունինի Ուկրաինայի քաղաքացիությունը չեղարկելու մասին: Նախագահը հաստատել էր փաստաթղթի ստորագրումը՝ նշելով, որ որոշումները պատրաստվել են որոշ անձանց հաստատված ռուսական քաղաքացիության վերաբերյալ: Ինքը՝ Տրուխանովը, հերքել է ռուսական անձնագիր ունենալը՝ մեղադրանքները որակելով քաղաքական դրդապատճառներով: Սակայն, «Պանամայի փաստաթղթերում» հայտնաբերվել է նրա անձնագրի սկանավորված տարբերակը, որը տրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից:

Նույն օրը Զելենսկին արձագանքել էր Օդեսայում քաղաքային ռազմական վարչակազմ ստեղծելու մասին սեպտեմբերի 24-ին ներկայացված և ավելի քան 25,000 ստորագրություն հավաքած խնդրագրին։ Նա նշել էր, որ նման դիմումներ դեռևս չեն ստացվել տարածաշրջանային իշխանություններից կամ ռազմական հրամանատարությունից, և հանձնարարել  ստուգել նախաձեռնության հիմնավորվածությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի