Զելենսկին Օդեսայի քաղաքապետին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից․ պատճառը, ենթադրաբար, նրա ռուսական անձնագիրն է

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին քաղաքացիությունից զրկելու մասին։ Այս մասին հաղորդում է «Единые новости»-ին՝ հղում անելով կառավարության աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացիությունից զրկվել են նաև Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Ցարևը և բալետի արտիստ Սերգեյ Պոլունինը։

Ինքը՝ Զելենսկին, դեռևս չի հաստատել տեղեկությունը։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլ Մալյուկի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը, առանց անուններ նշելու, հայտարարել է, որ «որոշ անձանց» մոտ հաստատվել է «Ռուսաստանի քաղաքացիություն» ունենալու հանգամանքը, և որ համապատասխան հրամանագրերը պատրաստվել են։ Զելենսկիի գրասենյակը  հայտնել է, որ այդ հրամանագրերը բաց չեն հրապարակվում, քանի որ դրանք պարունակում են անձնական տեղեկություններ։

Հոկտեմբերի 13-ին Գենադի Տրուխանովը հայտարարել  էր, որ իրեն զրկում են Ուկրաինայի քաղաքացիությունից, քանի որ նա ունի ռուսական անձնագիր: Նրա խոսքով՝ «սա նոր հարց չէ. այն բարձրացվում է 2014 թվականից»:

«2014 թվականից ի վեր ես անընդհատ բացատրել եմ, որ չունեմ և երբեք չեմ ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն: Ինձ հետաքննել են Ուկրաինայի բոլոր համապատասխան մարմինները»,- հայտարարել է նա։

«Суспільне»-ին տված հարցազրույցում Տրուխանովը նաև պնդել է, որ ստացել է դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններից պատասխաններ, դատարանի որոշումներ և այլ փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ ինքը չունի Ռուսաստանի քաղաքացիություն: Նա նաև պատրաստակամություն է հայտնել անցնել պոլիգրաֆիկ թեստ կամ այլ թեստեր՝ դա ապացուցելու համար:

Հոկտեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակվել էր Տրուխանովին քաղաքացիությունից զրկելու կոչով խնդրագիր։ 24 ժամվա ընթացքում դրան աջակցել էր ավելի քան 28,000 մարդ։

Գենադի Տրուխանովն Օդեսայի քաղաքապետն է 2014 թվականի մայիսից։ Քաղաքացիությունից զրկվելուց հետո նա հարկադրված կլինի հրաժարական տալ։

Հոկտեմբերի 14-ին Զելենսկին նաև հանձնարարել էր Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկիին և մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերին քննարկել Օդեսայում քաղաքային ռազմական վարչակազմ ստեղծելու հարցը։ Բնակիչներն այդ կոչն անում էին սեպտեմբերի 24-ին նախագահի կայքում հրապարակված մեկ այլ խնդրագրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի