Փաշինյա՛ն, սադրել ես պատերազմ՝ քո սխալ դիվանագիտությամբ․ Թուրքիային և Ադրբեջանին ասել ես՝ հարձակվեք, բանակցելով հարցը չեք լուծի․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ստանալով մերժումներ նախկին նախագահներից՝ բանավիճելու հարցում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ԼՂ-ի հարցի նկարագրված «հոյակապ լուծումների» մասին նախկին նախագահների պնդումները մանիպուլյատիվ են․ «Տարբերակ 1՝ ցուցաբերել են հանցավոր անգործություն՝ մեզ զրկելով ԼՂ-ի հարցի հոյակապ լուծումից՝ ծառայելով օտար շահերի։ Տարբերակ 2՝ խաբեություն են ընդդիմության նկարագրած հոյակապ լուծումները և դրանք երբեք լուծելի չեն եղել»։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ՔՊ-ականները մեղադրում են նույնիսկ փախչելու մեջ՝ 98-ին հաղթողի դիրքից լուծման չգնալու պատճառով, հարց տալով առաջին նախագահին՝ եթե այդքան հեշտ էր 5 շրջան հանձնել՝ Արցախի անորոշ կարգավիճակի դիմաց, ինչո՞ւ չգնացիք այդ քայլին։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor TV-ի հետ զրույցում տեսաակետ է հայտնում, թե Նիկոլ Փաշինյանը հեռակա բանավեճում պարտվում է նախկին նախագահներին, և այսպիսով՝ ուզում է մեկ հարվածով շրջել դա․ «Փաշինյանի մոլագար սևեռումն է՝ ՀՀ 3 նախագահների հետ բանավիճի ԱԱԾ-ի խցիկում, ուր ինքը նստել է։ Իշխանության մահն է 2019-ի պլանը՝ ԼՂ-ի կարգավիճակն առկախվելու էր, Փաշինյանը թաքցրել է դա, և հետևաբար՝ այդ պլանը չի՛ հրապարակի։ Փաշինյանը հայ ազգի կուռքն էր 2019-ին, կսատարեինք, եթե ԼՂ-ի հարցի լուծման գնար․ հող ծախող կորակեին, բայց կաներ գործը։ Բայց Փաշինյանը դասալիք է, վախեցավ՝ դավաճան ասեն։ Տեր-Պետրոսյանը տանկի նման գնում էր ԼՂ-ի հարցի լուծման՝ մինչ այն պահը, երբ հասկացավ՝ առճակատումը մահացու կլինի ՀՀ համար»։

Լևոն Զուրաբյանը խոսել է նաև 2026-ի ընտրություններում ՀԱԿ-ի հնարավոր դիրքավորման, հնարավոր քաղաքական համագործակցության, ներքաղաքական այլ հարցերի վերաբերյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան