ՀՀ նախագահի վերջին հարցազրույցի արձագանքները. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 21:16
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թվում էր, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը պետք է որ նոր բացահայտումների պատճառ հանդիսանար, սակայն առաջին հայացքից իմացանք այն, ինչ վաղուց բազում այլ առիթներով լսել էինք կամ տողատակերում որսացել: Սա անշուշտ սուբյեկտիվ կարծիք է, բայց միանշանակ է, որ երկրի նախագահին լսելու ցանկացած առիթ չի կարելի բաց թողնել, քանի որ իրավիճակային վերլուծության տեսանկյունից այն մշտապես հետաքրքիր է:

«Փաստը» փորձեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ փոքրիկ հարցախույզ անցկացնել` պարզելու, թե ՀՀ նախագահի վերջին հարցազրույցն իրենց համար ինչ նոր բացահայտումների առիթ է հանդիսացել:

«Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը չի նայել հարցազրույցը, քանի որ իրեն այն հետաքրքիր չէր:

«Որևէ նորություն չէր կարող ասել ՀՀ նախագահը: Ինչի մասին որ խոսում է, մենք այդ ամենի մասին ամեն ինչ գիտենք: Միակ նորությունը, որ կարող էր ասել այն է, որ հայտարարեր, որ հեռանում է և այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ, բայց որքան գիտեմ՝ նման բան չի ասել: Մնացած բոլոր ընթացիկ հարցերն անհետաքրքիր են»,– ասաց Ա. Սիմոնյանը:

ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Հովհաննես Սահակյանի կարծիքով` նախագահը Լեռնային Ղարաբաղին առնչվող բազմաթիվ շահարկումների մասով՝ սկսած զիջումներից և վերջացրած զենքի տեսակներից, հստակ պատասխաններ հնչեցրեց և որպես առաջնորդ հստակ մեսիջներ փոխանցեց լսարանին:

«Այն հագուստը, որով հանդես եկավ ՀՀ նախագահը, խոսում էր այն մասին, որ ԼՂՀ հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով, եթե ոչ, ապա մենք և մեր բանակը ի զորու ենք պաշտպանելու մեր երկիրը, մեր ժողովրդին, մեր պետությունը: Ես կարծում եմ, որ դա հենց առաջնորդի խոսք էր, և այդ կարևոր հարցերի պատասխանը Սերժ Սարգսյանի կողմից տրվեց շատ նրբորեն և ուղիղ»,– ասաց Հ. Սահակյանը:

Հարցին, թե արդյո՞ք նախորդ ելույթների կրկնություն չէր, նախկին պատգամավորն ասաց, որ հարցազրույցում կային նաև այլ բազում շերտեր, որոնք նույնպես շատ կարևոր էին, բայց ամենակարևորը երկրի մարտունակության մասին հստակ ուղերձն էր, որն ամենակարևորն էր Հ.Սահակյանի համոզմամբ: Նրա կարծիքով ժամանակ առ ժամանակ հնչեցվող շահարկումներին տրված հերթական պատասխանը պետք է որ օգնի հանրությանն ու քաղաքական գործիչներին, որ իրենց մոտ այլևս նման հարցեր չառաջանան:

Ի դեպ, «Փաստ» օրաթերթը դիմեց նաև այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ևս, սակայն մեր հարցին ի պատասխան բոլորն ասում էին, որ չեն դիտել այն: Մի մասը պատճառաբանում էր, թե այս պահին քաղաքում չէ, մյուսները նույնիսկ չգիտեին դրա մասին, քանի որ հայկական հեռուստաալիքներ սովորաբար չեն դիտում:

 Առավել մանրամասն` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: