Մադագասկարում նախագահի փախուստի ֆոնին` զինվորականները հայտարարել են երկրի իշխանությունը ստանձնելու մասին

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Մադագասկարի զինվորականները ստանձնել են Հնդկական օվկիանոսում գտնվող կղզու վերահսկողությունը։ Այս մասին հայտարարել է բանակի գնդապետը՝ այն բանից հետո, երբ նախագահ Անդրի Ռաջոելինան փախել է արտերկիր՝ ցուցարարների և անվտանգության ուժերի հետ բախումների ֆոնին, նշում է Reuters-ը։

«Մենք ստանձնել ենք իշխանությունը»,- ազգային ռադիոյի եթերում ասել է գնդապետ Մայքլ Ռանդրիանիրինան, որը գլխավորել է զինվորականների ապստամբությունը, որոնք միացել են կառավարության դեմ հանդես եկող Z սերնդի ցուցարարներին։

Ռանդրիանիրինան հավելել է, որ զինվորականները լուծարում են բոլոր ինստիտուտները՝ բացի խորհրդարանի ստորին պալատից կամ Ազգային ժողովից, որը քվեարկել է Ռաջոելինայի իմփիչմենթի օգտին։

Մադագասկարի 51-ամյա նախագահը փորձել էր հրամանագրով լուծարել Ազգային ժողովը։

Չնայած ֆրանսիական ռազմական ինքնաթիռով մեկնելուն՝ Ռաջոելինան չի ցանկանում հրաժարական տալ  Z սերնդի մեկշաբաթյա բողոքի ցույցերին ֆոնին, որոնք դա էին պահանջում։

Նախագահական վարչակազմն անմիջապես չի արձագանքել Ռաջոելինի հայտարարություններին, բայց ավելի վաղ հայտարարել է, որ Ազգային ժողովի նիստը հակասահմանադրական է, ինչը նշանակում է, որ ցանկացած որոշում «անվավեր է»։

Ռաջոելինան ասել էր, որ տեղափոխվել է անվտանգ վայր՝ իր կյանքին սպառնացող վտանգների պատճառով: Ընդդիմության պաշտոնյան, ռազմական աղբյուրը և օտարերկրյա դիվանագետը Reuters-ին  հայտնել են, որ նա կիրակի լքել է երկիրը ֆրանսիական ռազմական ինքնաթիռով:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ սահմանադրական կարգը պետք է պահպանվի, և չնայած Ֆրանսիան հասկանում է երիտասարդության դժգոհությունները՝ նրանք չպետք է շահագործվեն ռազմական խմբավորումների կողմից։

Ռաջոելինան մեկուսացված էր թվում CAPSAT-ի աջակցությունը կորցնելուց հետո, որն էլիտար ստորաբաժանում է, օգնել էր նրան վերցնել իշխանությունը 2009 թվականի հեղաշրջման ժամանակ։ Ռանդրիանիրինան CAPSAT-ի հայտնի հրամանատարներից է։

Ստորաբաժանումը միացել էր ցուցարարներին շաբաթավերջին՝ հայտարարելով, որ հրաժարվում է կրակել նրանց վրա և ուղեկցելով հազարավոր ցուցարարների մայրաքաղաք Անտանանարիվուի գլխավոր հրապարակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի