Մադագասկարի նախագահը ցույցերի ֆոնին հեռացել է երկրից «անվտանգ վայր»․ նա հրաժարական չի տա

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

Մադագասկարի նախագահ Անդրի Ռաջոելինան հայտարարել է, որ մահափորձից հետո ապաստանել է «անվտանգ վայրում»՝ անտեսելով իր հրաժարականի կոչերը, գրում է France 24-ը։

Սա նրա առաջին հրապարակային ելույթն էր այն բանից հետո, երբ ապստամբ բանակային ստորաբաժանումն աջակցել էր  կառավարության դեմ բողոքի ցույցերին, և հաջորդել այն հաղորդագրություններին, որ 51-ամյա առաջնորդը փախել է երկրից։

«Սեպտեմբերի 25-ից ի վեր եղել են իմ դեմ մահափորձեր և հեղաշրջման փորձեր։ Զինվորականների և քաղաքական գործիչների մի խումբ պլանավորել էր սպանել ինձ։ Ես ստիպված էի գտնել անվտանգ վայր՝ կյանքս պաշտպանելու համար»,- ասել է նա Facebook-ում ուղիղ եթերում՝ առանց բացահայտելու իր գտնվելու վայրը։

Բողոքի ցույցերը երկրում բռնկվել են էլեկտրաէներգիայի և ջրի տևական անջատումների դեմ, իսկ հետո վերաճել ավելի լայն հակակառավարական շարժման, որը պահանջում էր Ռաջոելինի հրաժարականը։ Մայրաքաղաք Անտանանարիվուի նախկին քաղաքապետ Ռաջոելինան կոչ է արել հարգել Սահմանադրությունը՝ անտեսելով հրաժարական տալու կոչերը։

«Ես առաքելություն ունեմ՝ լուծումներ գտնելու»,- ասել է նա։

Ռաջոելինան առաջին անգամ իշխանության է եկել 2009 թվականին՝ նախկին նախագահ Մարկ Ռավալոմանանայի տապալած ապստամբության հետևանքով հեղաշրջումից հետո։

Radio France Internationale-ը հայտնել էր, որ Ռաջոելինան շաբաթավերջին ֆրանսիական ռազմական ինքնաթիռով լքել է Մադագասկարը, սակայն ֆրանսիացի պաշտոնյաները չեն արձագանքել AFP-ի հաստատման հարցմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը «մեծ մտահոգություն» էր հայտնել Մադագասկարում ճգնաժամի վերաբերյալ, նույնպես հրաժարվել է հաստատել դա։

Ռաջոելինան չորեքշաբթի օրվանից հանրությանը չէր ներկայացել։ Պետական ​​հեռուստատեսությամբ և ռադիոյով նախատեսված նրա ելույթը երկուշաբթի երկու անգամ հետաձգվել է, քանի որ զինված ուժերը փորձել են գրավել պետական ​​հեռարձակողի շենքը։

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Մադագասկարում բողոքի ցույցերի առաջին օրերին սպանվել է առնվազն 22 մարդ. ոմանք՝ անվտանգության ուժերի կողմից, ոմանք՝ հանցավոր խմբավորումների հրահրած բռնության հետևանքով: Ռաջոելինան վիճարկել է զոհերի թիվը՝ ասելով, որ անցյալ շաբաթ գրանցվել է «12 հաստատված մահ, և բոլորը գողեր և վանդալներ են»։

Ռաջոելինի փախուստի մասին լուրերի ֆոնին՝ կառավարությունը շաբաթ հայտարարել էր, որ նա մնացել է Մադագասկարում և զբաղվում է ազգային գործերով։ Նրա ելույթից առաջ ցուցարարները հայտարարել էին, որ ակնկալում են, որ նա կհրաժարվի պաշտոնից։

Վերջին անկարգությունները մտահոգություն են առաջացրել տարածաշրջանում։ Աֆրիկյան միության անվտանգության խորհուրդը կոչ է արել բոլոր զինված ուժերին «վերադառնալ իրենց սահմանադրական պարտականություններին և զերծ մնալ երկրի քաղաքական գործերին միջամտելուց»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի