Քոչարյանի ուժն այլևս 2-րդը չի, հիմա «Մեր ձևով» շարժումն է գնում․ Քոչարյանը հաղթելու շանս այլևս չունի․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2026 | 23:04
Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
25.11.2026 | 22:49
Դրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվության
25.11.2026 | 22:24
Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են
25.11.2026 | 22:10
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2026 | 21:55
Կասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի արտադրամասի գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունը
25.11.2026 | 21:42
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2026 | 21:27
Սպիտակ տունը հրաժարվել է Ռուսաստանի հետ բիզնես գործարքներն օգտագործել որպես պատերազմն ավարտելու խթան․ FT
25.11.2026 | 21:14
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
25.11.2026 | 21:00
Քրեաօլիգարխիկ ուժերը պիտի հեռացվեն քաղաքական դաշտից, բայց դա չի արդարացնում ՔՊ-ի՝ փողոցային վարքագիծ կրկնօրինակելը․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:44
Կասեցվել է «Ծիրան մարկետ» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը
25.11.2026 | 20:30
Փնտրվում է 6 ձայն․ ինչ է անելու ՔՊ-ն, եթե ընդդիմությունը շարունակի համառել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 20:21
Որոշ շրջաններում ձյուն է տեղում
25.11.2026 | 20:12
Թուրքիայի դատարանն Էրդողանի մրցակից Իմամօղլուին զրկել է նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից
25.11.2026 | 20:00
Ընդդիմությունը Ալիևի խաղն է խաղում՝ առանց գիտակցելու. խոչընդոտելով Սահմանադրություն փոխելուն՝ խաղաղություն չի ստորագրվելու․ Ներսես Կոպալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 19:49
Հրազդանում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանն օրերս ասուլիսում հայտարարեց, որ չի ճանաչում Էդմոն Մարուքյանին ասաց՝ հարցազրույցները չի նայում, միայն մի փոքր կտոր է տեսել․ «Տպավորություն է՝ Էդմոն Մարուքյանը որոշել է, որ ինքը ընդդիմադիր դաշտի ճարտարապետն է լինելու, իսկ մյուսները պետք է իրեն լսեն, քանի որ ինքն ինչ ասել է՝ ճիշտ է դուրս եկել»,- ասաց երկրորդ նախագահը։ Ըստ նրա՝ ինքը Մարուքյանի խորհուրդներով չի շարժվելու։ Իսկ վերջինս խորհուրդ էր տվել Քոչարյանին՝ Սամվել Կարապետյանի ուժի հետ մեկ ճակատով գնալ, որ հաղթեն Փաշինյանին։ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը Factor TV-ի հետ զրույցում արձագանքել է այս հայտարարությանը․ «Ճիշտ է ասում Ռոբերտ Քոչարյանը, որ ինձ չի ճանաչում՝ չենք հանդիպել․ թող չճանաչի, բայց բանավեճը բացված է ընդդիմադիր դաշտում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։  Մարուքյանը վկայակոչելով իր ձեռքի տակ եղած ուսումնասիրությունների արդյունքները՝ պնդել է, թե Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի ուժերը հաղթում են իշխանությանը՝ իրենց ձայների համագումարով։ Ըստ քաղաքական գործչի՝ եթե այս երկու ուժը մեկ դաշինքով գնան ընտրությունների, իշխանության փոփոխության հավանականությունը կմեծանա։ Նա պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանի ուժն այլևս երկրորդը չէ, և որ ըստ իր տեղեկությունների՝ «Մեր ձևով» շարժումն է երկրորդը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ 

Ռոբերտ Անանյան