Վենեսուելան փակել է Նորվեգիայում դեսպանատունը՝ վենեսուելացի ընդդիմության առաջնորդին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելուց հետո

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վենեսուելան հայտարարել է Նորվեգիայում իր դեսպանատան փակման մասին՝ առանց բացատրության։ Սա տեղի է ունենում  մի քանի օր անց այն բանից հետո, երբ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել էր երկրի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին։ Կիրակի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նրան անվանել էր «կախարդ», գրում է The Insider-ը։

Նորվեգիայում դեսպանատնից բացի՝ Կարակասը նաև հայտարարել է Ավստրալիայում իր առաքելության աշխատանքի  դադարեցման մասին։ AFP-ի փոխանցմամբ՝ Նորվեգիայում դեսպանատան հեռախոսներն անջատված էին դեռևս երկուշաբթի օրվանից։ Փոխարենը, նոր դեսպանատներ կբացվեն Զիմբաբվեում և Բուրկինա Ֆասոյում։

Նորվեգիայում երկրի դեսպանատունը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել՝ նշելով, թե կառավարությունն այս քայլը ձեռնարկել է «իր դիվանագիտական ​​ծառայությունը վերակառուցելու և ռեսուրսները ռազմավարական կերպով  վերաբաշխելու համար՝ ազգային առաջնահերթությունները գնահատելուց հետո»։

Դեսպանատների փակման լուրը հայտնի է դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակը վենեսուելացի քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոյին շնորհվելուց երեք օր անց։ Կիրակի Մադուրոն, ելույթ ունենալով Վենեսուելայի բնիկ ժողովուրդների դիմադրության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Մաչադոյին անվանել էր  «կախարդ», որին «մերժում է բնակչության 90%-ը»։ Ըստ AFP-ի՝ Մադուրոն միայն անուղղակիորեն է նշել, որ նկատի ունի Նոբելյան մրցանակակրին՝ առանց նրա անունը նշելու։ Վենեսուելայի իշխանությունները նրան հաճախ անվանում են la sayona՝ հղում անելով լատինաամերիկյան ֆոլկլորում վրեժխնդիր կանացի ոգուն։

Մարիա Կորինա Մաչադոն Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից է: 2023 թվականին նա ամենաշատ ձայներն է ստացել ընդդիմության նախնական ընտրություններում, սակայն դատարանը, ի վերջո, նրան զրկել է նախագահի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից։

Մաչադոն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության խիստ քննադատն է: Time ամսագիրը նրան անվանել է Վենեսուելայի «Երկաթե լեդի»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի