ՌԴ-ում Խոդորկովսկու, Կարա-Մուրզայի և այլ գործիչների դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության զավթման համար «ահաբեկչական» խմբի ստեղծման մեղադրանքով

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

«Յուկոս»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու և «Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեի» 22 անդամների դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության բռնի զավթման (ՌԴ Քրեական օրենսգրքի 278-րդ հոդված) և ահաբեկչական համայնքի կազմակերպման կամ դրան մասնակցելու (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր) մեղադրանքով։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը (ԱԴԾ), փոխանցում է Meduza-ն։

ԱԴԾ մամուլի հաղորդագրությունում նշված են քրեական գործում ներգրավված անձինք՝ Միխայիլ Կասյանով, Մարատ Գելման, Լեոնիդ Գոզման, Վլադիմիր Կարա-Մուրզա, Սերգեյ Ալեքսաշենկո, Դմիտրի Գուդկով, Սերգեյ Գուրիև, Բորիս Զիմին, Եվգենի Չիչվարկին, Եվգենի Կիսելև, Միխայիլ Կոկորիչ,Եվգենի Կունին, Ելենա Լուկյանովա, Յուրի Պիվովաարով, Կոնստանտին Չումակով, Անաստասիա Շևչենկո, Վիկտոր Շենդերովիչ, Գարրի Կասպարով, Կիրիլ Մարտինով, Մաքսիմ Ռեզնիկ, Արթուր Սմոլյանինով և Եկատերինա Շուլման։

Խոդորկովսկուն մեղադրանք է առաջադրվել նաև ահաբեկչության հրապարակային կոչերի համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 205.2 հոդվածի 2-րդ մասը):

Քրգործ հարուցելու առիթ է հանդիսացել 2023 թվականին Բեռլինում «Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հռչակագրի» (այսպես կոչված Բեռլինի հռչակագիր) ստորագրումը, որը «հայտարարում է Ռուսաստանի ներկայիս կառավարությունը վերացնելու անհրաժեշտության մասին», ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակում «Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հարթակի» ստեղծման մասին, որը «Խոդորկովսկին ներկայացնում է Արևմտյան երկրներին որպես անցումային շրջանի հիմնադիր ժողով»:

ԱԴԾ-ն նաև հայտարարել է, որ Խոդորկովսկին ու կոմիտեի մյուս անդամները ֆինանսավորում են Ռուսաստանում ահաբեկչական ճանաչված ուկրաինական կիսառազմական ազգայնական ստորաբաժանումները և «այդ խմբերի համար անհատներ հավաքագրելու գործունեություն իրականացնում՝ Ռուսաստանի Դաշնությունում իշխանությունը բռնի կերպով զավթելու համար»։

«Խոդորկովսկու և նրա հանցակիցների դեմ ներկայում քննչական գործողություններ են իրականացվում: Նրանց գործունեությանը ներգրավված անձինք պատասխանատվության կենթարկվեն Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան»,- հայտարարել է ԱԴԾ-ն:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի