Թրամփը հայտարարել է, որ Էրդողանը կարող է օգնել՝ վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է առանցքային դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության վերջ դնելու գործում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Էրդողանը կարող է։ Նրան հարգում են Ռուսաստանում։ Ես ոչինչ չեմ կարող ասել Ուկրաինայի մասին, բայց Պուտինը հարգում է նրան, իսկ նա (Թուրքիայի նախագահը) իմ ընկերն է»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Թուրքիայի առաջնորդը կարող է օգնել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։

Երկուշաբթի ավելի վաղ Թրամփը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին եգիպտական Շարմ էլ Շեյխ հանգստավայրում հյուրընկալել էին ավելի քան 20 համաշխարհային առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ  Էրդողանին, որպեսզի ստորագրեն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին էլ Սպիտակ տանը Թուրքիայի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ լավագույն բանը, որ կարող է անել Էրդողանը, ՌԴ-ից գազ ու նավթ չգնելն է, որը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի