Իսրայելն ազատ է արձակել պաղեստինցի մոտ 2000 բանտարկյալների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

Իսրայելի բանտային ծառայությունը հայտնել է 1968 պաղեստինցի բանտարկյալների տեղափոխման մասին։ Ըստ աղբյուրի՝ հրադադարի համաձայնագրի համաձայն՝ իսրայելական բանտերից տեղափոխվել է 1968 պաղեստինցի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ազատ արձակվածները տեղափոխվել են երկու խմբով։ Մի խումբը Օֆեր բանտից տեղափոխվել է Արևմտյան ափ, երկրորդ խումբը՝ Կցիոտ բանտից Քերեմ Շալոմ՝ Իսրայելի հարավ, որը Գազայի հատվածի անցակետ է։

Դեռևս չի հաղորդվել՝ արդյո՞ք ազատ արձակվածների թվում են պաղեստինյան խմբակցությունների առաջնորդներ և այլ հայտնի պաղեստինցիներ, որոնք Իսրայելում բազմակի ցմահ ազատազրկման են դատապարտվել։

Կիրակի ՀԱՄԱՍ-ը պնդել էր, որ ազատ արձակվածների թվում պետք է լինեն պաղեստինյան շարժումների յոթ հայտնի գործիչներ։ Նրանց թվում է Մարվան Բարղուտին, որը 2004 թվականին դատապարտվել է հինգ ցմահ ազատազրկման՝ հինգ մարդու մահվան պատճառ դարձած հարձակումներ կազմակերպելու համար։ Բարղուտին համարվում է Պաղեստինի ինքնավարության ղեկավարի ամենահավանական հաղթողն առաջիկա ընտրություններում։ Այլոց շարքում ՀԱՄԱՍ-ը պահանջել էր ազատ արձակել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի առաջնորդ Ահմադ Սաադաթին, որը 2008 թվականին դատապարտվել է 30 տարվա ազատազրկման։

ՀԱՄԱՍ-ի պաղեստինցի բանտարկյալների մամուլի գրասենյակի տնօրենը խոսել է Al Jazeera-ի հետ այսօր իսրայելական բանտերից ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալների մասին։ Նրա խոսքով՝ ազատ արձակված ավելի քան 150 պաղեստինցի բանտարկյալներ կարտաքսվեն այլ երկրներ։ Նա նաև հավելել է, որ Գազայի վրա Իսրայելի հարձակման ավարտը «մեծ օր» է, և այն կտեսնի մի շարք բանտարկյալների ազատ արձակումը, որոնք տասնամյակներ շարունակ բանտերում են պահվել։

Հիշեցնենք, որ ավել վաղ ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել իսրայելցի պատանդներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի