Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կապերը չէին դադարեցվել․ Պեսկով

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի կապերը ամբողջությամբ չեն դադարեցվել՝ չնայած երկկողմ հարաբերությունների բարդություններին։ Դրանք շարունակվել են, այդ թվում՝ վարչակազմերի և խորհրդականների մակարդակով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Կապերը, ըստ էության, չեն դադարեցվել։ Եվ արդարության համար պետք է ասել, որ չնայած այն հանգամանքին, որ մեր երկկողմ հարաբերությունների պատմության մեջ պահը ամենալավը չէր, այնուամենայնիվ, մեր առևտրատնտեսական համագործակցության ծավալները շարունակում էին աճել»,-ասել է Պեսկովը Россия 1-ի լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին՝ հինգշաբթի օրը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում տեղի ունեցած երկկողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Պուտինը հանդիպումը սկսել է անդրադառնալով AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարին, որը տեղի էր ունեցել Ակտաուում։

AZAL-ի ինքնաթիռի վթարը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, տեղի է ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 25-ին։ Օդանավում եղել է 67 մարդ, որոնցից փրկվել է 29-ը։