Ճապոնիայի ընդդիմությունը կարող է միավորվել իշխանությունը զավթելու համար. Nikkei

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ճապոնիայի ընդդիմադիր կուսակցություններն ուսումնասիրում են վարչապետի մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու հնարավորությունը, որպեսզի խորհրդարանական ընտրություններում շրջանցեն իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) առաջնորդին և զավթեն իշխանությունը ԼԴԿ-Կոմեյտո կոալիցիայի փլուզումից հետո, հաղորդում է Nikkei-ը։

Ընդդիմության գլխավոր կուսակցության՝ Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցության (ՍԴԿ) առաջնորդ Յոշիհիկո Նոդան ստեղծված իրավիճակն անվանել է «տասնամյակում մեկ անգամ պատահող հնարավորություն կառավարությունը փոխելու համար»։ Նա մտադիր է կոչ անել ընդդիմությանը միավորվել մեկ թեկնածուի շուրջ՝ խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ապահովելու համար։ Նշվում է, որ Նոդան կարող է աջակցել Ժողովրդա-դեմոկրատական ​​կուսակցության (ԺԴԿ) առաջնորդ Յուիչիրո Տամակիի թեկնածությունը։

Այնուամենայնիվ, ԺԴԿ-ն զգուշավոր է ՍԴԿ-ի հետ համագործակցելու գաղափարի հարցում, քանի որ կուսակցությունների տեսակետները՝ միջուկային էներգիայի և պաշտպանական քաղաքականության հետ կապված հարցերի շուրջ, տարբեր են։ Ինքը՝ Տամակին, հայտարարել է կառավարությունը ղեկավարելու իր պատրաստակամության մասին։

Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Ճապոնիայի վերականգնման հասարակությունը», որի մասնակցությունը անհրաժեշտ է կոալիցիա կազմելու համար, կողքից է դիտարկում իրավիճակը: «Եթե ՍԴԿ-ն լրջորեն է տրամադրված ԺԴԿ-ին կոալիցիա կազմելու հարցում համոզելու համար, ապա մենք ուշադիր նրանց կլսենք», – ասել է առաջնորդ Հիրոֆումի Յոշիմուրան՝ նշելով, որ համաձայնության հասնելու հավանականությունը «շատ բարձր չէ»:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի