Բաքվում շինծու գործերով նիստում տարբեր փաստաթղթեր են ներկայացվել, այդ թվում ՝ իբրև Արայիկ Հարությունյանի հայտարարությունների վերաբերյալ

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նիստը նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը  հայտարարել է  դատարանի կողմից նոր փաստաթղթերի ստացման մասին: Նա նշել, որ 340 «տուժողներ» դիմել են դատարանին՝ նշելով, որ չեն կարող մասնակցել դատավարությանը և խնդրել են դիտարկել  նախաքննության ընթացքում տված իրենց ցուցմունքները: «Տուժողների» բացակայությամբ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները քննարկելու վերաբերյալ առարկություններ չեն ստացվել։

Նիստի ընթացքում ներկայացվել են քրեական գործերի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ և պետական ​​մարմիններից ստացված վիճակագրական տվյալներ՝ իբրև թե «հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքում հարձակումների հետևանքով զոհվածների և անհետ կորածների թվի, ինչպես նաև վարչական շենքերին, բնակելի շենքերին հասցված վնասի, շրջակա միջավայրի վիճակի, կրոնական և մշակութային հուշարձանների և այլ հարցերի վերաբերյալ»։

Նշվում է, թե հրապարակված փաստաթղթերը պարունակում են Ադրբեջանի տարբեր նախարարություններից, կոմիտեներից, գերատեսչություններից, շրջանային և քաղաքային գործադիր իշխանություններից և այլ կառույցներից ստացված տեղեկատվություն։

Գործի նյութերում ներառված փաստաթղթերը ցույց են տալիս, թե իբր  «2020 թվականի հոկտեմբերի 4-ին Հայաստանը որոշել է հարվածել Գյանջա քաղաքին՝ Ադրբեջանի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով: Միջազգային դատապարտումից խուսափելու համար, ՀՀ այն ժամանակվա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկությամբ Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ Գյանջային կատարվել է ոչ թե Հայաստանի տարածքից, այլ իր հրամանով՝ Ղարաբաղից: Այս հայտարարությունը տեղադրվել է YouTube-ում»։

2021 թվականի փետրվարի 16-ին ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ էլ Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանը,  իբրև թե, հայտարարել է, որ 13-18 ադրբեջանցու մարմիններ  կհանձնվեն փետրվարի 17-ին՝ հեգնանքով նշելով, թե, իբր,  «այս մարմինների փոխանցումը նվեր է Ադրբեջանին Խոջալուի ցեղասպանությունից հետո»։

Նշվում է նաև, թե, իբր, Արայիկ Հարությունյանը իր կարծիքն է հայտնել այն մասին, որ հայ զինծառայողները 1992 թվականի փետրվար-մարտ  մահապատժի են ենթարկել ադրբեջանական ծագում ունեցող հատուկ նշանակության ոստիկանության աշխատակիցներին։

Այդ փաստաթղթի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը տեղեկացվել է, թե, իբր, 2022 թվականի օգոստոսի 5-ին Լաչինի շրջանի Սարիբաբա գյուղի մոտ հայ զինծառայողները դիտավորյալ քարի բեկոր են նետել Ադրբեջանի զինված ուժերի ժամկետային զինծառայողների վրա, որոնք մահացել են ստացած վնասվածքներից։

Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ տեղեկություններ են արտացոլված  Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի և Դավիթ Մանուկյանի վերաբերյալ, մասնավորապես՝ նրանց անձնական տվյալները, կրթությունը, Արցախում զբաղեցրած պաշտոնները, 2016 թվականի ապրիլյան մարտերին մասնակցությունը, 2020 թվականի 44-օրյա պատերազմը և այլն։

Ասում  է, թե իբր տվյալների վերլուծության հիման վրա պարզվել է, որ յոթ  հայ գերիները, որոնց անունները նշվել է, այս կամ այն ​​կերպ և տարբեր ժամանակներում մասնակցել են «Հայաստանի  կողմից Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքների  օկուպացիային, խոսել են այդ թեմաներով և անընդհատ հայ ժողովրդին հրահրել են ադրբեջանական ժողովրդի դեմ՝ նրանց մեջ սերմանելով ատելության զգացումներ»։

Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ պարզվել է, թե   Արցախի  ֆինանսավորումը  ապահովվել է Հայաստանի կողմից։

Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝  իբրև Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստացել է երկու հակատանկային հրթիռ՝ 2019 թվականի հուլիսի 5-ի և 2020 թվականի հունիսի 26-ի պայմանագրերով։ Չնայած այդ հրթիռները ձեռք են բերվել Հայաստանի հետ կնքված պայմանագրով, այդ հրթիռների, իբրև թե, հայտնաբերումը Արցախի տարածքներում հաստատում է, որ զենքը մատակարարվել է անմիջապես Հայաստանից։

Մեկ այլ փաստաթղթի համաձայն՝ YouTube-ում տեղադրված և քրեական գործին կցված տեսանյութը ցույց է տալիս, որ մարտական ​​​​տեսարանները նկարահանվել են իրական կյանքում, որտեղ տարբեր զրահապատ մեքենաներով և զինվորական համազգեստով մարդիկ կրակում են տարբեր ուղղություններով՝ տարբեր զենքերով։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 13-ին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի