Մելանյա Թրամփը հայտնել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին․ ուկրաինացի ութ երեխա վերամիավորվել է ընտանիքների հետ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ իր ներկայացուցիչների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև բանակցություններից հետո ուկրաինացի ութ երեխա վերամիավորվել է ընտանիքների հետ։ Նրա խոսքերը մեջբերել է Associated Press-ը։ Meduza-ի փոխանցմամբ՝ նա պատմել է, որ Պուտինը պատասխանել է իր նամակին երեխաների վերաբերյալ, որը նա ուղարկել էր օգոստոսին, որից հետո նրանք հաստատել են «բաց հաղորդակցության ուղի» ուկրաինացի երեխաների վերադարձի վերաբերյալ։

Մելանյա Թրամփի խոսքով՝ իր ներկայացուցիչն «ուղիղ համագործակցում է նախագահ Պուտինի թիմի հետ՝ երեխաների անվտանգ վերամիավորումն իրենց ընտանիքների հետ ապահովելու համար»։

«Մենք համաձայնել ենք համագործակցել միմյանց հետ՝ ի շահ այս պատերազմում ներգրավված բոլոր մարդկանց։ Վերջին 24 ժամվա ընթացքում ութ երեխա վերադարձել են իրենց ընտանիքներ»,- ասել է նա։

Օգոստոսի կեսերին Reuters-ը հաղորդել էր, որ Մելանյա Թրամփն անձնական նամակ է գրել՝ բարձրացնելով Ռուսաստան արտաքսված ուկրաինացի երեխաների իրավիճակը։ Ալյասկայում բանակցությունների ժամանակ Թրամփն անձամբ է նամակը փոխանցել Պուտինին։ Fox News-ն ավելի ուշ հրապարակել էր ԱՄՆ նախագահի կնոջ նամակը։

Նամակում Ուկրաինայի մասին չի հիշատակվում։ Նշվում է, որ «յուրաքանչյուր երեխա իր սրտում նույն հանգիստ երազանքներն ունի, անկախ նրանից՝ ծնվել է գյուղո՞ւմ, թե՞ շքեղ մեգաոլիսում»։ Նա գրել է, որ Պուտինը կարող է «վերադարձնել երեխաներին ուրախ ծիծաղը»։

Լայնածավալ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը զանգվածաբար դուրս էր բերում  ուկրաինացի երեխաներին օկուպացված տարածքներից։ Ուկրաինան և միջազգային կազմակերպությունները պնդում են, որ դա արվել է առանց նրանց ծնողների կամ խնամակալների համաձայնության։

Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ երեխաների տարհանումը կատարվել է նրանց անվտանգությունն ապահովելու համար շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում։ Մոսկվան պնդում է, թե Ուկրաինա է վերադարձնում այն ​​երեխաներին, որոնք ունեն օրինական ներկայացուցիչներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի