Սննդի կետն արդեն երեք օր է՝ աշխատում է, թեև կա կասեցման որոշում

Լուրեր

01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
Բոլորը

Սարյան փողոցում գտնվող «Զավիկի ղարս» սննդի կետը՝ չնայած կասեցման որոշմանը, արդեն երրորդ օրն է՝ շարունակում է աշխատել։ Factor.am-ի հետ զրույցում աշխատակիցներն ասացին, որ օբյեկտը փակելու ու կասեցման որոշման մասին իրենց ոչինչ չեն ասել, շարունակում են աշխատել ինչպես միշտ։

Տեսչական մարմինը հոկտեմբերի 8-ին հայտարարություն տարածեց, որ Սարյան փողոցում գործող «Զավիկի ղարս» սննդի կետի բրդուճներում և մայոնեզում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերել։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ կետի գործունեությունը կասեցվել է։ 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից Factor.am-ին հայտնեցին, որ հանրային սննդի օբյեկտից թեժ գիծ են զանգահարել և ասել, որ չեն աշխատում, սակայն այսօր կրկին շարունակում են աշխատել։

Տեսչական մարմնից հայտնում են «Զավիկի ղարս» սննդի կետի տնօրենը չի ստորագրում իր օբյեկտի գործունեությունը կասեցնող որոշումը։ Ըստ կառույցը՝ նա հրաժարվել է առձեռն ստանալ որոշումը և ծանուցում պահանջել, սակայն դեռ չի ստորագրել կասեցման որոշումը։

Սննդի օբյեկտը հայտարարություն էր տարածել, թե տեսչական մարմնի կողմից սննդի օբյեկտի աշխատանքը կասեցնելու մասին լուրերը կեղծ են, և իրենց բոլոր մասնաճյուղերը գործում են։ Մեզ չի հաջողվել կապ հաստատել տնտեսվարողի հետ։

Տեսչկան մարմնից ասում են՝ առաջին անգամ է տնտեսվարողը նման պահվածք դրսևորում։ ՍԱՏՄ-ն օրենքում փոփոխություն է առաջարկում, որպեսզի տեսչական մարմնի պաշտոնական էջի հրապարակումը համարվի պաշտոնական ծանուցում, և այդ պահից իսկ կասեցվի արտադրական օբյեկտի գործունեությունը։ Երբ կարող է օրենքի ուժ ստանալ այդ նախաձեռնությունը, հայտնի չէ։

 

Անի Թամրազյան