Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան կմիանա Գազայի հատվածում հրադադարի պահպանմանը հետևող մոնիթորինգի խմբին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կմիանա Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կատարումը վերահսկող խմբին և կաջակցի վերակառուցման ջանքերին միջազգային հանրության հետ միասին, գրում է Turkiye today-ը:

«Մենք մանրակրկիտ կհետևենք համաձայնեցված պայմանների կատարմանը։ Մենք կմասնակցենք համաձայնագրի տեղում կատարմանը հետևող աշխատանքային խմբին»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել Շարմ էլ Շեյխից ստացված լավ լուրերի կապակցությամբ։

«Մենք երկար ժամանակ ինտենսիվորեն աշխատում էինք Գազայում արյունահեղությունը դադարեցնելու և հրադադար հաստատելու ուղղությամբ։ Սկզբում մենք Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հանդիպում անցկացրինք Գազայի հարցով, որին ներկա էր նաև Թրամփը։ Այնուհետև, Վաշինգտոն այցի ընթացքում, մենք կրկին քննարկեցինք Գազայի հարցը Թրամփի և նրա պատվիրակության հետ Սպիտակ տանը։ Ավելի ուշ պարոն Թրամփը հայտարարեց 20 կետանոց խաղաղության ծրագրի մասին, իսկ  ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ պատրաստ է բանակցությունների։ Երեկվա համաձայնագրից հետո ստորագրություններն այսօր դրվեցին»,- ասել է նա։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան միջազգային հանրության հետ համատեղ կաջակցի վերակառուցման աշխատանքներին, որպեսզի Գազան կրկին ոտքի կանգնի, նշելով. «Մեր նպատակն է դադարեցնել ցեղասպանությունը և հնարավորինս շուտ խաղաղություն բերել տարածաշրջան»։

Հավելենք, որ ավելի վաղ Էրդողանը գոհունակություն էր հայտնել, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայում հրադադարի առաջին փուլի շուրջ և շնորհակալություն հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պատերազմը դադարեցնելու ջանքերի համար։

Թարմանությունը՝ Էմմա Չոբանյանի