Ավտոբուսի կանգառում «Նավալնի» գրելու համար ռուսական դատարանը 14-ամյա աղջկան մեղավոր է ճանաչել վանդալիզմի մեջ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՌԴ Ստավրոպոլի Օկտյաբրսկի շրջանի դատավորը 14-ամյա դպրոցական աղջկան դատապարտել է 70 ժամվա հասարակական աշխատանքի՝ ավտոբուսի կանգառում «Նավալնի» գրելու համար, հաղորդում է Current time-ը։

Դեռահասը մեղավոր է ճանաչվել վանդալիզմի մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մաս)։

Որպես գործով տուժող կողմ հանդես է եկել շրջանային վարչակազմը, որի ներկայացուցիչները, ըստ իրավապաշտպանների, հրաժարվել են կարճել գործը, բայց խնդրել են, որ դպրոցական աղջիկը ստանա նվազագույն պատիժ։

Աղջիկը ձերբակալվել է 2025 թվականի փետրվարի 16-ին՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան առաջին տարելիցին, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել գրավի դիմաց։ Նույն օրը անվտանգության ուժերը խուզարկել են նրա ծնողների բնակարանը և առգրավել դեռահասի հեռախոսը։

Հիշեցնենք, որ Յամալ-Նենեցի ինքնավար օկրուգի Դաշնային քրեակատարողական ծառայությունը ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին հայտարարել էր 2024 թվականի փետրվարի 16-ին: Գերատեսչության տվյալներով՝ քաղաքական գործիչը «զբոսանքից հետո իրեն վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել է գիտակցությունը», և վերակենդանացման միջոցառումներն անհաջող են եղել: Նավալնիի մարմինը մորը չի հանձնվել մեկ շաբաթ շարունակ:

Վերջերս գործչի կինը՝ Յուլիա Նավալնայան հայտարարել էր, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են բանտում ու մանրամասներ բացահայտել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի