Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Օդեսայի մարզին․ վիրավորներ կան

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի Օդեսայի մարզին, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ հարձակումը հրդեհներ է առաջացրել երկու մասնավոր տներում, բենզալցակայանի վարչական շենքում և նավահանգստում։ Վնասվել են ևս չորս մասնավոր տներ։ Նավահանգստում հրդեհվել են բուսական յուղ և փայտ պարունակող տարաներ։ Ավելի քան 30,000 հաճախորդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Չեռնոմորսկի իշխանությունները հայտնել են, որ կարևորագույն ենթակառուցվածքներն աշխատում են գեներատորներով, իսկ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մասնավոր տները վնասվել են։

Զապորոժիեի շրջանում հարվածների հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Հրդեհվել է  մասնավոր տուն, վնասվել են գազատար և էլեկտրահաղորդման գծեր, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական զորքերը երկրի ուղղությամբ արձակել են տարբեր տեսակի 112 անօդաչու թռչող սարք, որոնցից 87-ը խոցվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի